close
Եղանակը Երևանում
18 Հուլիսի 2019
-2°
+3°Ցերեկ
-3°Գիշեր
weather
close
Փոխարժեք
18 Հլս 2019
USD1476.45
GBP1590.89
EUR1534.43
RUB17.58
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Ալիևը և Մերկելը քննարկել են ԼՂ հակամարտության թեման

Արցախ

25 Օգոստոսի 2018, 15:55
 Ալիևը և Մերկելը քննարկել են ԼՂ հակամարտության թեման

Գերմանիան կցանկանար աջակցել ԼՂ հակամարտության կարգավորմանը: Այդ մասին Բաքվում Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ հանդիպմանը հայտարարել է Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը. հայտնում է ТАСС-ը:

«Մենք կխոսենք  հարցի մասին, որը խանգարում է այդ տարածաշրջանին: Դա ԼՂ հակամարտությունն է և մենք մեր կողմից կցանկանայինք աջակցել խնդրի լուծմանը»,-ասել նա:

Մերկելը նաև նշել է, որ Ադրբեջանն ու Գերմանիան կարող են ընդլայնել տնտեսական կապերը: Նա Ադրբեջանը տարածաշրջանում Գերմանիայի խոշորագույն առևտրային գործընկերն է անվանել և վստահություն հայտնել, որ այդ այցը նոր խթան կհաղորդի երկկողմ հարաբերություններին:

Ալիևն, իր հերթին, Մերկելի այցը պատմական է որակել և նշել, որ Ադրբեջանը մեծ նշանակություն է տալիս այդ այցին: Ալիևը նշել է, որ Գերմանիայի և Ադրբեջանի կապերը կշարունակեն հաջող  զարգանալ:

Գումգաբուի նոր հայերը
17 Հուլիսի 2019, 20:00 Գումգաբուի նոր հայերը
ԱԱԾ-ն՝ ֆեսյբուքում
17 Հուլիսի 2019, 18:32 ԱԱԾ-ն՝ ֆեսյբուքում
yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica