close
Եղանակը Երևանում
16 Փետրվարի 2019
-2°
+3°Ցերեկ
-3°Գիշեր
weather
close
Փոխարժեք
16 Փտր 2019
USD1487.51
GBP1624.60
EUR1550.11
RUB17.32
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

ՃՏՊ` Գորիս-Սիսիան ավտոճանապարհին. կան տուժածներ

Հասարակություն

20 Օգոստոսի 2018, 10:08
  ՃՏՊ` Գորիս-Սիսիան ավտոճանապարհին. կան տուժածներ

Օգոստոսի 20-ին, ժամը 00:44-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Գորիս–Սիսիան ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

ԱԻՆ պաշտոնական կայքից տեղեկանում ենք, որ դեպքի վայր է մեկնել ՀՀ ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ Մ-2 ավտոճանապարհի Գորիս-Սիսիան հատվածի 19-րդ կմ-ին «Mercedes C180» մակնիշի ավտոմեքենան (վարորդը՝ Գ. Մ., ծնված 1993 թ.) դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից (մոտ 20 մ):

Մինչ փրկարարների՝ կանչի վայր հասնելը,  ուղևորները՝ Ս. Մ.-ն (ծնված 1970 թ.) և Գ. Ի.-ն (ծնված 2009 թ.) հոսպիտալացվել են Գորիսի ԲԿ: Բժիշկները տուժածների առողջական վիճակը գնահատել են միջին ծանրության:

Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան և փակել գազի բալոնի փականը:

Սպասվում են տեղումներ. ԱԻՆ
15 Փետրվարի 2019, 17:58 Սպասվում են տեղումներ. ԱԻՆ
yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica