close
Եղանակը Երևանում
21 Սեպտեմբերի 2018
+15°
+26°Ցերեկ
+15°Գիշեր
weather
close
Փոխարժեք
21 Սեպ 2018
USD1482.44
GBP1637.06
EUR1564.60
RUB17.28
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Վանաձորում բեռնատար է շրջվել.կան տուժածներ

Հասարակություն

16 Օգոստոսի 2018, 20:28
 Վանաձորում բեռնատար է շրջվել.կան տուժածներ

Օգոստոսի 16-ին, ժամը 16:09-ին «911» ծառայությանը տեղեկություն է ստացվել, որ Լոռու մարզի Վանաձոր քաղաքի «3-րդ մաս» կոչվող թաղամասում տեղի է ունեցել ՃՏՊ. բենզատարը կողաշրջվել է. առկա է վառելիքի արտահոսք. անհրաժեշտ է օգնություն:

Դեպքի վայր է մեկնել ՀՀ ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ Նարեկացու փողոցի թիվ 4 շենքի դիմաց բախվել են «ԶԻԼ-130» և «ՈՒԱԶ» մակնիշերի (վարորդը՝ Ա. Դ.) ավտոմեքենաները, ինչի հետևանքով «ՈՒԱԶ» մակնիշի ավտոմեքենան կողաշրջվել է:

Մինչ փրկարարների կանչի վայր հասնելը՝ Ա.Դ.-ը (1954թ.), ուղևորներ Վ. Մ.-ը (1981թ.) և Գ. Ս.-ը (1971թ.) հոսպիտալացվել են: Գ. Ս.-ը ստանալով համապատասխան բուժօգնություն՝ դուրս է գրվել, իսկ Վ.Մ.-ի առողջական վիճակը գնահատվել է կայուն:

Փրկարարներն իրականացրել են ավտոճանապարհի լվացման աշխատանքներ:

Օրվա կադր
20 Սեպտեմբերի 2018, 13:13 Օրվա կադր
yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica