close
Եղանակը Երևանում
17 Նոյեմբերի 2018
+8°
+11°Ցերեկ
+5°Գիշեր
weather
close
Փոխարժեք
17 Նմբ 2018
USD1485.72
GBP1621.53
EUR1550.71
RUB17.35
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Անսպասելի շրջադարձ` «Կոնվերս բանկ»-ի գործով. մեղադրյալներից երեքն ազատ կարձակվեն

Իրավունք

10 Օգոստոսի 2018, 18:32
 Անսպասելի շրջադարձ` «Կոնվերս բանկ»-ի գործով. մեղադրյալներից երեքն ազատ կարձակվեն

Yerkir.am-ի տեղեկություններով` 2017 թվականի հոկտեմբերի 9-ին «Կոնվերս բանկ»-ի մասնաճյուղից կատարված ավազակային հարձակմանն օժանդակելու մեջ մեղադրվող Դավիթ Գրիգորյանը, Արսեն Գրիգորյանն ու Մարատ Գալստյանը մի քանի օրից ազատ կարձակվեն կալանքից:

Շուրջ 10 ամիս կալանքի տակ մնալուց հետո վարույթն իրականացնող մարմինը չի դիմել դատարան` նրանց կալանքի ժամկետները երկարաձգելու համար:

Yerkir.am-ի հետ զրույցում Գալստյանի պաշտպան Միհրան Պողոսյանը նշեց, որ օգոստոսի 15-ին լրանում է իր պաշտպանյալին կալանքի տակ պահելու ժամկետը, և քանի որ կալանավորումը երկարաձգելու վերաբերյալ միջնորդություն չի ներկայացվել դատարան, իր պաշտպանյալն օրենքով նախատեսված կարգով պետք է ազատ արձակվի քրեակատարողական հիմնարկից:

Փաստաբան Միհրան Պողոսյանը 10 ամիսների ընթացքում թե' առաջին ատյանի և թե' վերաքննիչ քրեական դատարանում վիճարկել է Գալստյանին կալանավորելու և նրան մեղադրանք առաջադրելու վերաբերյալ որոշումը:

«Իմ պաշտպանյալն ի սկզբանե պնդում էր, որ որևէ առնչություն չունի իրեն մեղսագրվող արարքի հետ, ենթադրյալ հանցանքը կատարելու հարցում որևէ մեկին օժանդակություն չի ցուցաբերել: Կարծում եմ, որ վարույթն իրականացնող մարմինը վերջիվերջո եկել է այն համոզման, որ իմ պաշտպանյալի կողմից տվյալ հանցագործությանն օժանդակելու հետ կապված փաստական տվյալներ չկան»,-նշեց նա: Պողոսյանը հույս հայտնեց, որ շուտով իր պաշտպանյալի նկատմամբ քրեական հետապնդումը նույնպես կդադարեցվի:

Yerkir.am-ի հետ զրույցում հանցագործության օժանդակման մեջ մեղադրվող մյուս անձանց` Դավիթ Գրիգորյանի և Արսեն Գրիգորյանի պաշտպան Գարիկ Մալխասյանը նշեց, որ իր պաշտպանյալների կալանավորման ժամկետները երկարաձգելու վերաբերյալ միջնորդություն նույնպես չի ներկայացվել:

Նշենք, որ քրեական դատավարության օրենսգրքի համաձայն` մեղադրյալին կալանքի տակ պահելու ժամկետը երկարացնելու անհրաժեշտության դեպքում քննիչը, դատախազը, ոչ ուշ, քան կալանքի տակ պահելու ժամկետը լրանալուց 10 օր առաջ, պետք է դատարան ներկայացնեն պատճառաբանված միջնորդություն:

Քրեական դատավարության օրենսգրքի 142-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ կետի համաձայն էլ` մեղադրյալը քրեական վարույթն իրականացնող համապատասխան մարմնի որոշման հիման վրա կալանքից ենթակա է ազատման, եթե լրացել և չի երկարացվել կալանավորման մասին որոշում կայացնելիս կալանքի տակ պահելու` դատարանի կողմից սահմանված ժամկետը:

Հիշեցնենք, որ հոկտեմբերի 9-ի առավոտյան «Կոնվերս բանկ» ՓԲԸ-ի «Սայաթ-Նովա» մասնաճյուղից մի տղամարդ կառավարչի կյանքի համար վտանգավոր բռնություն գործադրելու սպառնալիքով բանկից հափշտակել էր տարբեր արժույթների մոտ 95.750.000 ՀՀ դրամին համարժեք կանխիկ գումար: Բանկից հափշտակված գողոնը մինչ օրս չի հայտնաբերվել:

«Կոնվերս բանկ»-ից ավազակային հարձակում կատարելու մեղադրանքով դեռևս նախորդ տարվա հոկտեմբերին հետախուզում էր հայտարարվել Պյոտր Ցիգանկովի նկատմամբ: 2017 թվականի դեկտեմբերի 17-ին Ցիգանկովը հայտնաբերվել էր Վրաստանի Հանրապետությունում և, օրենքով սահմանված կարգով, 2018 թվականի հուլիսին տեղափոխվել Հայաստան և ներկայացվել վարույթն իրականացնող մարմնին։

Հուլիսի 12-ին նրան մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 175-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով: Նրա նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել կալանավորումը: 


Ընտրակաշառք` Փաշինյանից
17 Նոյեմբերի 2018, 19:19 Ընտրակաշառք` Փաշինյանից
Հարցեր՝ Իշխան Սաղաթելյանին
17 Նոյեմբերի 2018, 11:12 Հարցեր՝ Իշխան Սաղաթելյանին
yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica