close
Եղանակը Երևանում
14 Օգոստոսի 2018
+24°
+28°Ցերեկ
+18°Գիշեր
weather
close
Փոխարժեք
14 Օգս 2018
USD1482.63
GBP1615.30
EUR1549.47
RUB17.10
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Վերաքննիչում վերսկսվել է Քոչարյանի կալանավորման դեմ ներկայացված բողոքի քննությունը

Իրավունք

10 Օգոստոսի 2018, 14:00
 Վերաքննիչում վերսկսվել է Քոչարյանի կալանավորման դեմ ներկայացված բողոքի քննությունը

ՀՀ վերաքննիչ քրեական դատարանում` դատավոր Ալեքսանդր Ազարյանի նախագահությամբ շարունակվում է ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի կալանավորման որոշման դեմ ներկայացված բողոքների քննությունը: Մինչ նիստի մեկնարկը Քոչարյանի փաստաբաններից Արամ Օրբելյանը նշեց, որ լրագրողների հարցերին հանգամանալից կպատասխանի նիստի ավարտից հետո: Ըստ նրա` դատական նիստը մի քանի ժամ կտևի:

Հիշեցնենք, որ երեկ մեկնարկած բողոքի քննությունը երեկոյան հետաձգվել էր: Շուրջ 8 ժամ տևած քննության ընթացքում գործով 4 պաշտպաններն առանձին-առանձին բողոքներ են  ներկայացրել, որոնց վերաբերյալ մեղադրանքի կողմն իր առարկություններն է հայտնել: Դատական նիստին խոսել և մեղադրանքի վերաբերյալ հակափաստարկներ է  ներկայացրել նաև ՀՀ երկրորդ նախագահը:

Ի դեպ` ուշագրավ է, որ Քոչարյանի կալանավորման որոշման դեմ ներկայացված բողոքը քննում է ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի դատավոր Ալեքսանդր Ազարյանն, ով 2006թ. Երևան քաղաքի Էրեբունի և Նուբարաշեն համայնքների առաջին ատյանի դատարանի դատավոր է նշանակվել հենց նախագահ Ռոբերտ Քոչարյանի հրամանագրով:

Մինչ այդ  Ազարյանն աշխատել է ՀՀ Նախագահի աշխատակազմում՝ որպես արդարադատության խորհրդի քարտուղարության գլխավոր մասնագետ (2001- 2006 թթ.), ապա որպես ՀՀ Նախագահի վերհսկողական ծառայության գործադիր իշխանության հանրապետական մարմինների բաժնի գլխավոր մասնագետ։

Հիշեցնենք, եր երեկ ՀՀ գլխավոր դատախազությունը մերժել է Քոչարյանի խափանման միջոցն անձնական երաշխավորությամբ փոխարինելու վերաբերյալ ՀՀ ԱԺ 45 պատգամավորների ներկայացրած միջնորդությունը:

Ավելի վաղ հայտնել ենք, որ ՀՀ պաշտոնաթող նախագահ Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոցն անձնական երաշխավորությամբ փոխարինելու վերաբերյալ փաստաթղթի տակ ստորագրել է ԱԺ 45 պատգամավոր, այդ թվում` ԱԺ նախագահ Արա Բաբլոյանն ու երկու փոխնախագահները:

Հիշեցնենք, որ հուլիսի 27-ին Երևանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Վաչե Մարգարյանը 8 ժամ տևած քննությունից հետո բավարարեց ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին կալանավորելու վերաբերյալ նախաքննական մարմնի ներկայացրած միջնորդությունը։ ՀՀ երկրորդ նախագահը կալանավորվեց 2 ամիս ժամկետով և տեղափոխվեց «Երևան-Կենտրոն» ՔԿՀ:

Ռոբերտ Քոչարյանը մեղադրվում է ՀՀ քրեական օրենսգրքի 300.1-ին հոդվածի 1-ին մասով՝ այն բանի համար, որ նա, այլ անձանց հետ նախնական համաձայնությամբ, տապալել է Հայաստանի Հանրապետության սահմանադրական կարգը: Քոչարյանը պնդում է, որ այս ամենը քաղաքական հաշվեհարդար է:

yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica