close
Եղանակը Երևանում
14 Դեկտեմբերի 2018
+0°
+3°Ցերեկ
-2°Գիշեր
weather
close
Փոխարժեք
14 Դեկ 2018
USD1484.87
GBP1609.92
EUR1547.37
RUB17.30
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Հայաստանը կորցնում է ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի պաշտոնը. РЕГНУМ

Քաղաքական

10 Օգոստոսի 2018, 11:34
 Հայաստանը կորցնում է ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի պաշտոնը. РЕГНУМ

Հայկական կողմի նախաձեռնությամբ կայացել է  հեռախոսազրույց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ղազախստանի նախագահ Նուրսուլթան Նազարբաևի միջև, նրանք քննարկել են առաջին հերթին ՀԱՊԿ-ին առնչվող արդիական հարցեր: Նույն խնդիրը քննարկվել է  նաև ավելի վաղ կայացած  Լուկաշենկո-Փաշինյան հեռախոսազրույցի ժամանակ. գրում է РЕГНУМ-ը:

Գործակալությունը հիշեցնում է ՀՀ-ում ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Յուրի Խաչատուրովի դեմ առաջ քաշված մեղադրանքների մասին և այն մասին, որ Երևանը նախաձեռնել է  գլխավոր քարտուղարի փոփոխման գործընթացը:

«ՀՀ-ն կցանկանար  պահպանել ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի պաշտոնը` փոխելով Խաչատուրովին այլ անձով: Սակայն խնդիրը կայանում է  դրանում, որ, ինչպես կարծում են РЕГНУМ-ի աղբյուրները, քաղաքական իրավիճակը Երևանում անկանխատեսելի է զարգանում: Ով կարող է երաշխավորել, որ Խաչատուրովին փոխարինած անձին ևս ինչ-որ մեղադրանք չի առաջադրվի:

ՀԱՊԿ-անդամ երկրների մայրաքաղաքներում, բացառությամբ ՀՀ-ի, կա կարծիք, որ թեև նախագահությունը մինչև 2020 թվականը պատկանում է  ՀՀ-ին, գլխավոր քարտուղարի պաշտոնը պետք է փոխանցել այբուբենով ՀՀ-ին հաջորդող Բելառուսին: Քանի որ Երևանի կողմից առաջարկված թեկնածուն չի ստանա ՀԱՊԿ անդամ երկրների  հավանությունը, կապված այն բանի հետ, որ ՀԱՊԿ-ի հեղինակությանը հարված է հասցվել»,-գրում է  գործակալությունը:

 

Սպասելով ընդդիմութեան
14 Դեկտեմբերի 2018, 21:30 Սպասելով ընդդիմութեան
Մենք ենք, մեր կուռքերը
14 Դեկտեմբերի 2018, 19:59 Մենք ենք, մեր կուռքերը
Ձախդարձն անխուսափելի Է
14 Դեկտեմբերի 2018, 18:34 Ձախդարձն անխուսափելի Է
yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica