close
Եղանակը Երևանում
14 Օգոստոսի 2018
+24°
+28°Ցերեկ
+18°Գիշեր
weather
close
Փոխարժեք
14 Օգս 2018
USD1482.63
GBP1615.30
EUR1549.47
RUB17.10
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Իջևան-Դիլիջան ճանապարհին մեքենան բախվել է սյանը. կա տուժած

Հասարակություն

10 Օգոստոսի 2018, 10:25
 Իջևան-Դիլիջան ճանապարհին մեքենան բախվել է սյանը. կա տուժած

Օգոստոսի 9-ին, ժամը 06:39-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Իջևան-Դիլիջան ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ՝ «Opel Astra» մակնիշի ավտոմեքենան բախվել է էլեկտրական սյանը, կա տուժած. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել ՀՀ ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ Մ-4 ավտոճանապարհի Իջևան-Դիլիջան հատվածի 8-րդ կմ-ին «Opel Astra» մակնիշի  ավտոմեքենան (վարորդը՝ Ա. Մ., ծնված 1963 թ.) դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և բախվել էլեկտրական սյանը:

Վարորդը հոսպիտալացվել է Իջևան քաղաքի ԲԿ, որտեղ բժիշկները տուժածի առողջական վիճակը գնահատել են միջին ծանրության:

Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան և փակել գազի բալոնի փականը:

yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica