close
Եղանակը Երևանում
14 Օգոստոսի 2018
+24°
+28°Ցերեկ
+18°Գիշեր
weather
close
Փոխարժեք
14 Օգս 2018
USD1482.63
GBP1615.30
EUR1549.47
RUB17.10
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Կայացել է Զինծառայողների ապահովագրության հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի հերթական նիստը

Հասարակություն

9 Օգոստոսի 2018, 22:24
 Կայացել է Զինծառայողների ապահովագրության հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի հերթական նիստը

Օգոստոսի 9-ին ՀՀ ՊՆ վարչական համալիրում կայացել է «Զինծառայողների կյանքին կամ առողջությանը պատճառված վնասների հատուցման» հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի հերթական նիստը:

Նիստի ընթացքում հոգաբարձուների խորհուրդը հաստատել է 2015 և 2016 թվականներին հայրենիքի պաշտպանության ժամանակ զոհված կամ հաշմանդամություն ստացած զինծառայողների ընտանիքներին նույնպես հիմնադրամի կողմից հատուցումներ տրամադրելու վերաբերյալ որոշումը։

Հատուցման գումարների չափը սահմանվելու է օրենքով՝ կախված դեպքից և զինվորական կոչումից։ Ընդունված որոշման համաձայն՝ շահառու զինծառայողները կամ նրանց ընտանիքների անդամները հիմնադրամի կողմից 20 տարի շարունակ կստանան միանվագ ամսական վճարումներ հիմնադրամի օրենքով կանոնակարգված հատուցման գումարների և տվյալ դեպքի համար ՀՀ օրենսդրությամբ նախատեսված պետական կենսաթոշակային ապահովության  վճարի տարբերության չափով։

ՀՀ պաշտպանության  նախարար Դավիթ Տոնոյանը կարևորել է հանրային աջակցությունը հայրենիքի պաշտպանության, մարտական գործողությունների ընթացքում զոհված կամ հաշմանդամություն ունեցող զինծառայողների ընտանիքներին ֆինանսական հատուցում տրամադրելու հարցում, համոզմունք հայտնելով, որ գործընթացը շարունակական է լինելու, և, կախված զինծառայողների ապահովագրության հիմնադրամի բյուջեի հնարավորություններից, աստիճանաբար, քննարկվելու են նաև 2015 թվականից առաջ տեղի ունեցած դեպքերի հատուցման տարբերակները։

Նիստի ընթացքում քննարկվել է նաև շահառու զինհաշմանդամ զինծառայողների հաշմանդամության կարգի փոփոխության հետ կապված հատուցման գումարների վերահաշվարկման կամ կասեցման ընթացակարգը:


yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica