close
Եղանակը Երևանում
20 Հոկտեմբերի 2018
+11°
+22°Ցերեկ
+12°Գիշեր
weather
close
Փոխարժեք
20 Հոկ 2018
USD1483.80
GBP1630.39
EUR1554.58
RUB17.37
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

ՊՆ վարչական համալիրում ընդունել են բողոքարկող մի խումբ զորացրված զինծառայողների

Հասարակություն

9 Օգոստոսի 2018, 21:58
 ՊՆ վարչական համալիրում ընդունել են բողոքարկող մի խումբ զորացրված զինծառայողների

Օգոստոսի 9-ին վարչապետ Նիկոլ Փաշինյանի խորհրդական Նիկոլայ Բաղդասարյանը և ՊՆ մարդու իրավունքների և բարեվարքության կենտրոնի պետ Ալեքսանդր Ավետիսյանն ընդունել են զորացրված մի խումբ զինծառայողների, ովքեր պահանջում են զինվորական գրքույկներում արձանագրել 2016 թ. ապրիլյան քառօրյա մարտերին իրենց մասնակցության փաստը:

Հանդիպման մասնակիցներին ներկայացվել են 2016 թվականի ապրիլին տեղի ունեցած մարտերին վերաբերող իրավական դրույթները, զինգրքույկներում մարտերին մասնակցությունը հավաստող նշումների կարգը։ Զորացրված զինծառայողներն իրենց հերթին ներկայացրել են հիմնավորումներն առ այն, որ որոշակի մասնակցություն են ունեցել ապրիլյան քառօրյա գործողություններում, մինչդեռ զինվորական գրքույկներում որևէ նշում այդ մասին չի կատարվել։

Նիկոլայ Բաղդասարյանը տեղեկացրել է, որ վարչապետի հանձնարարությամբ առաջիկայում ուսումնասիրվելու են ապրիլյան մարտական գործողություններում ներգրավված ստորաբաժանումների փաստաթղթերը, մասնավորապես վերանայվելու է մասնակիցների ցանկը, որի շնորհիվ էլ ուշադրության կենտրոնում կհայտնվեն զորացրված տղաների բարձրացված հարցերը:


Հոկտեմբերի 22-24-ը՝ թույլ անձրև
19 Հոկտեմբերի 2018, 17:57 Հոկտեմբերի 22-24-ը՝ թույլ անձրև
Ալիևը այցով Թուրքիայում է
19 Հոկտեմբերի 2018, 14:34 Ալիևը այցով Թուրքիայում է
yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica