close
Եղանակը Երևանում
14 Օգոստոսի 2018
+24°
+28°Ցերեկ
+18°Գիշեր
weather
close
Փոխարժեք
14 Օգս 2018
USD1482.63
GBP1615.30
EUR1549.47
RUB17.10
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

ՀՅԴ-ն Զոյա Թադեւոսյանի առերեւույթ հանցագործության փաստի վերաբերյալ հաղորդում է ներկայացրել ԱՀ դատախազություն

Արցախ

8 Օգոստոսի 2018, 18:22
 ՀՅԴ-ն Զոյա Թադեւոսյանի առերեւույթ հանցագործության փաստի վերաբերյալ հաղորդում է ներկայացրել ԱՀ դատախազություն

Ինչպես արդեն տեղեկացրել էինք, ՀՅԴ Արցախի ԿԿ-ն մտահոգված լինելով Հայ Ազգային կոնգրես կուսակցության անդամ Զոյա Թադեւոսյանի հուլիսի 31-ին «Հայելի» ակումբում արված հակասահմանադրական արտահայտությունների առիթով իսկույն հրավիրել էր խորհդակցություն եւ քննարկումների արդյունքում եկել այն համոզման, որ Զ. Թադեւոսյանի հայտարարությունները ըստ ԱՀ գործող օրենսդրության՝ քրեօրեն պատժելի արարք է, քանի որ դրանով հարցականի տակ է առնվել Արցախի Հանրապետության տարածքային ամբողջականությունը:

ՀՅԴ Արցախի ԿԿ-ն իրավական գործընթաց է սկսել: «Ապառաժ»-ի հետ զրույցում ՀՅԴ Արցախի ԿԿ ներկայացուցիչ Դավիթ Իշխանյանը հաղորդել է, որ այսօր՝ օգոստոսի 8-ին Կենտրոնական Կոմիտեն առերեւույթ կատարված հանցագործության փաստի վերաբերյալ հաղորդում է ներկայացրել ԱՀ դատախազություն: Հաղորդման պատճենը ներկայացվել է նաեւ ԱՀ նախագահին:

Այն հարցին, թե արդյոք Զոյա Թադեւոսյանի ներողությունը  չի՞ բավարարում ՀՅԴ-ին, Դավիթ Իշխանյանը պատասխանել է. «Պետք է նկատի ունենալ, որ Զոյա Թադեւոսյանը չի վարկաբեկել որեւէ անհատի: Այդ պարագայում ներողությունը, ափսոսանքը կարող էր նշանակություն ունենալ: Տվյալ անձնավորությունն այս պարագային շատ ավելի բարձր արժեքներ է ոտնահարել, որը պահանջում է պետական մակարդակով իրավական գնահատական,- նշել է Դ.Իշխանյանը եւ շեշտել,- համոզված ենք, որ իրավական ճիշտ գնահատականը նախադեպ կդառնա բացառելու այլ անձանց կամ կազմակերպությունների կողմից նմանօրինակ արարքների կատարումը կանխելու համար»:

yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica