close
Եղանակը Երևանում
24 Սեպտեմբերի 2018
+19°
+26°Ցերեկ
+12°Գիշեր
weather
close
Փոխարժեք
24 Սեպ 2018
USD1482.27
GBP1632.79
EUR1567.63
RUB17.31
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Պայմանագրայինների սննդի հաշվին տնտեսում են

Հասարակություն

1 Օգոստոսի 2018, 11:56
 Պայմանագրայինների սննդի հաշվին տնտեսում են

Վարչապետ Փաշինյանն իր վարչապետության առաջին օրերից հայտարարում է, որ որեւէ ծնող զինծառայող զավակին չպետք է հագուստ եւ ուտելիք ուղարկի. պետությունը պետք է հոգա զինծառայողների այդ կարիքները: Վերջին շրջանում էլ հաճախ է խոսվում զինվորներին տրամադրվող սննդի, ինչպես նաեւ հագուստի որակի բարձրացման մասին:  Այս հայտարարությունները, կարծես, այնքան էլ համահունչ չեն այն գործողություններին, որոնք իրականացվում են:

Yerkir.am-ի տեղեկություններով` այսօրվանից ՀՀ զինված ուժերում պայմանագրային հիմունքներով ծառայություն իրականացնող և վերակարգի մեջ գտնվող զինծառայողներն այլևս չեն կարող օգտվել անվճար սննդից:

Yerkir.am-ի հետ զրույցում ՀՀ պաշտպանության նախարարի մամլո խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը հայտնեց, որ փոփոխությունը չի վերաբերում մարտական հերթապահություն (մարտական ծառայություն) իրականացնող զինծառայողներին: Ճաշարանում այլևս չի կարող սնվել միայն վերակարգի (օրվա և կայազորային) մեջ գտնվող շարքային անձնակազմը:

«Վերակարգի մեջ գտնվող անձնակազմը 24 ժամվա ընթացքում չի օգտվի վերակարգի համար մինչ այդ տրամադրված` սնվելու իրավունքից, քանի որ օրենքով այդ զինծառայողները սննդային հավելավճար են ստանում»,- ասաց Հովհաննիսյանը` նշելով, որ նախկինում այդ զինծառայողներին սննդով ապահովելը եղել է զորամասերի ներքին որոշումը:

Նշենք, որ պայմանագրային հիմունքներով ծառայություն իրականացնող զինծառայողներին և սպաներին հատկացվող աշխատավարձի մեջ ներառված` սննդային հավելավճարների չափը չի փոխվել: Այսինքն` նոր փոփոխության արդյունքում զինծառայողները ստիպված են լինելու զորամասում հերթապահության ընթացքում սնվել տանից բերված կամ խանութից գնված սնունդով:

Թե ի՞նչ օգուտներ կտա զինծառայողի սննդի հաշվին կատարված տնտեսումը, դժվար է ասել, սակայն այն, որ այս փոփոխությունն ակնհայտորեն հարվածելու է զինծառայողների գրպանին և ազդելու նրանց տրամադրության վրա, ակնհայտ է:

yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica