close
Եղանակը Երևանում
15 Նոյեմբերի 2018
+11°
+12°Ցերեկ
+4°Գիշեր
weather
close
Փոխարժեք
15 Նմբ 2018
USD1487.96
GBP1632.69
EUR1549.93
RUB17.21
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Լեւոն Տեր Պետրոսյանը այլ անձանց հետ նախնական համաձայնությամբ տապալել է ՀՀ սահմանադրական կարգը. Վահրամ Սահակյան

Թեմա

28 Հուլիսի 2018, 20:03
 Լեւոն Տեր Պետրոսյանը այլ անձանց հետ նախնական համաձայնությամբ տապալել է ՀՀ սահմանադրական կարգը. Վահրամ Սահակյան

Հայաստանում ապրող ոչ մի սթափ մտածող մարդ չի կարող ուրախանալ երկրորդ նախագահի ձերբակալությամբ, քանի դեռ առաջին նախագահին չեն ձերբակալել, չեն դատել ու չեն դատապարտել ցմահ կախաղանի։ Եւ եթե չեն ձերբակալում, ապա մյուս ձերբակալությունների մասին կարելի է եւ մտածել, որ այստեղ կա ոչ թե արդարադատության հաստատման խնդիր, այլ կան քաղաքական նպատակներ։ Հա։

Ու թող ոչ մի անուղեղ մողես չասի կամ չգրի՝ «Ոչինչ, հերթով, շուտով»։ Հերթով ու շուտով, ավելի հավանական է, որ տատուդ կարող են տանել։ Ու առաջին նախագահ կոչվածին կամ իր արդեն ճլորած թիմի անդամներին ձեռք չեն տալիս՝ օգտվելով են այն հանգամանքից, որ 1. Կոնկրետ նախկին իշխանություններին պատժելը կայֆ է տալիս իրենց եւ անհրաժեշտ է մարդկանց «ուրախացնելու» համար։ 2. Այսօրվա երիտասարդությունը լավ տեղյակ չի կամ ընդհանրապես տեղյակ չէ էդ վայրենիների արարքների մասին։ (Ու ասեմ, որ ոչ ոք էստեղ Ռոբիկին կամ մեկ ուրիշի չչի պաշտպանում)։

Բայց մենք կարող ենք նրանց սիրով տեղեկացնել, թվարկելով ընդամենը մի քանի կետ. 1. Մթի, ցրտի եւ սովի մեջ անցկացրած ՀԵՆՑ ԻՐԵՆՑ մանկությունը։(1920-40 թվերին անգամ նման մանկություն չի ունեցել էս ժորովուրդը) 2. Արվեստի, մշակույթի, կրթության եւ գիտական հաստատությունների փակումը, վաճառքը, ավիրումը։ 3. 1990-ից մինչեւ 1998-ը՝ մինչ օրս չբացահայտված հարյուրավոր քաղաքական եւ ոչ քաղաքական սպանություններն ու ահաբեկչությունները։ 4. Նույն թվականներին երկրից արտագաղթված ավելի քան 700.000 մարդը, հիմնականում մտավորականություն, գիտնականներ, արտիստներ։ 5. Անգրագետ, անթրաշ ու գեղցի չմոներով երկիրը լցնելը, ամենաթողությունը։ 6. Պատերազմի եւ ժողովրդի արյունի վրա միլիարդներ գողանալն ու հարստություն դիզելը 7. Կաշառակերության խթանումը՝ բոլոր ոլորտներում։ 8. Արցախի ազատագրված շրջանները «Գրավված տարածքներ» անվանելը եւ այն հետ վերադարձնելու մշտական փորձերն ու ճիգերը։ 9. Ընտրակեղծիք հասկացության ներդնումը հայ ժողովրդի կյանքում, այսինքն՝ 1996-ի ընտրությունները կեղծելը, ժողովրդի վրա տանկեր ու բտր-ներ հանելը, ջարդուփշուր անելը, ծեծելը ու «Լավ ենք անում» ասելը (կադրեր կան ու շատ)։ Բա այս վերջինն ի՞նչ է։ Ասե՞մ։ Ասե՞մ։ Լեւոն Տեր Պետրոսյանը այլ անձանց հետ նախնական համաձայնությամբ տապալել է Հայաստանի Հանրապետության սահմանադրական կարգը։ Այսքանը։ ՀԳ Հա, մեկ էլ 2008-ին վերակենդանանալը ու դրա բոլոր հետեւանքները։

Վահրամ Սահակյան


Կառավարության նիստն` ուղիղ
15 Նոյեմբերի 2018, 11:10 HES_VIDEOԿառավարության նիստն` ուղիղ
ՔՊ-ի հույս Լֆիկը. «Հրապարակ»
15 Նոյեմբերի 2018, 10:38 ՔՊ-ի հույս Լֆիկը. «Հրապարակ»
ԱԺ նիստն` ուղիղ
15 Նոյեմբերի 2018, 10:01 HES_VIDEOԱԺ նիստն` ուղիղ
yerkir.am
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica