close
Եղանակը Երևանում
18 Նոյեմբերի 2018
+0°
+7°Ցերեկ
+0°Գիշեր
weather
close
Փոխարժեք
18 Նմբ 2018
USD1485.72
GBP1621.53
EUR1550.71
RUB17.35
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Հանրությունը հասկանալու է, որ 10 տարի իրեն մոլորեցրել են. Վիկտոր Սողոմոնյան

Քաղաքական

28 Հուլիսի 2018, 16:46
 Հանրությունը հասկանալու է, որ 10 տարի իրեն մոլորեցրել են. Վիկտոր Սողոմոնյան

Վերջին անգամ Ռոբերտ Քոչարյանին կալանավորելու որոշում փորձել է կայացնել Սովետական Ադրբեջանը: Այս մասին այսօր հրավիրված ասուլիսի ընթացքում հայտարարեց Մարտի 1-ի գործով կալանավորված ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի գրասենյակի ղեկավար Վիկտոր Սողոմոնյանը:

«Սա Հայաստանի Հանրապետությունն է, այստեղ իրավական բեսպրեդել չի լինելու, պաշտոնաթող նախագահի հետ  օրենքի և Սահմանադրության խախատումներով անձնական ու քաղաքական հաշվեհարդար անելը չի անցնելու: Նախագահն ազատ է արձակվելու և իրեն ապօրինի հետապնդողները պատժվելու են»,-հայտարարեց նա:

Հարցին, թե պե՞տք է «մարտի 1»-ի գործում ներգրավվի նաև առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը, Վիկտոր Սողոմոնյանը պատասխանեց. «Երբ ես խոսում եմ հաշվեհարդարի մասին, ես նաև նկատի ունեի այն ակնհայտ հանգամանքը, որ գործը, չգիտես ինչու, կենտրոնացել է Ռոբերտ Քոչարյանի վրա՝ կեղծ մեղադրանքներով: Դրվել է հստակ նպատակ՝ հասնելու նրա կալանավորմանը: Դուք մտածում եք, որ հիմա Մարտի 1-ի գո՞րծն են բացահայտում, բացարձակապես: Ուղիղ հետապնդում է իրականացվում:Չեմ կասկածում, որ այս ճանապարհը տանում է դեպի ոչ մի տեղ: Այն խնդիրը, որը դրված կարող է լինել՝ բացահայտել 10 զոհերի մահվան հանգամանքները, չկա, դրված չէ»:

Ըստ Սողոմոնյանի՝ մեղքը բարդելու համար Քոչարյանը լավ թիրախ է և նրանք, ովքեր կարող են համարվել մեղսակից, 10 տարիներին մեղքը բարդել են մի տեղ, ստեղծել են հանրության մոտ ակնկալիք, որ նա պատասխանատու է:

«Սա անհեթեթություն է: Հանրությանը սպասվում են հետաքրքիր բացահայտումներ: Ես վստահ եմ, որ հանրության մի մասը հասկանալու է, որ 10 տարի իրեն մոլորեցրել են: Հասարակության մի հատվածին դարձրել են պրիմիտիվ պրոպագանդայի զոհ»,- նշեց նա: Սողոմոնյանի կարծիքով հանրությունը ոչ թե ցանկանում է հետաքննել սահմանադրական կարգի մտացածին տապալումը, այլ 10 զահերի մահվան հանագամքները: «Այո, թող ՀՔԾ-ն պարզաբանի, թե ինչպես են 10 մարդ զոհվել»,-նշեց նա:

Ընտրակաշառք` Փաշինյանից
17 Նոյեմբերի 2018, 19:19 Ընտրակաշառք` Փաշինյանից
Հարցեր՝ Իշխան Սաղաթելյանին
17 Նոյեմբերի 2018, 11:12 Հարցեր՝ Իշխան Սաղաթելյանին
yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica