close
Եղանակը Երևանում
16 Սեպտեմբերի 2019
-2°
+3°Ցերեկ
-3°Գիշեր
weather
close
Փոխարժեք
16 Սեպ 2019
USD1476.18
GBP1592.94
EUR1528.61
RUB17.41
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Մեր կյանքը` Հայրենիքում, թե Սփյուռքում, հայապահպանման համար մղվող մի մեծ պատերազմ է. Գառնիկ Մկրտիչյան

Հասարակություն

25 Հուլիսի 2018, 13:43
 Մեր կյանքը` Հայրենիքում, թե Սփյուռքում, հայապահպանման համար մղվող մի մեծ պատերազմ է. Գառնիկ Մկրտիչյան

Երեկ Երևանի Ալեքսանդր Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում կայացավ  Հայ մարմնակրթական ընդհանուր միության հիմնադրման 100-ամյակին նվիրված միջոցառում, որին ներկա էին ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը, վարչապետ Նիկոլ Փաշինյանը, Ամենայն Հայոց կաթողիկոսի ներկայացուցիչ Արշակ եպս. Խաչատրյանը, Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոսի ներկայացուցիչներ Նարեկ արք. Այլեմեզյանն ու Պետրոս վրդ. Մանուելյանը, Հայ Կաթողիկե կաթողիկոս-պատրիարքի ներկայացուիչ Րաֆֆի արք. Մինասյանը, Մերձավոր Արևելքի Հայ Ավետարանական եկեղեցիների միության կենտրոնական մարմնի անդամ վեր. դոկտ. Փոլ Հայտոսթյանը, ՀՅԴ Բյուրոյի ներկայացուցիչ Հրանտ Մարգարյանը, ՀՅԴ Բյուրոյի անդամ Բենիամին Պչաքչյանը, ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի ներկայացուցիչ Արսեն Համբարձումյանը, ՀՀ գյուղատնտեսության նախարար Արթուր Խաչատրյանը, Լիբանանի զբոսաշրջության նախարար Ավետիս Կիտանյանը, Կիպրոսի պետական պատգամավոր Վարդգես Մահտեսյանը, Արցախի Հանրապետությունում Մերձավոր Արևելքի ներկայացուցիչ Կարո Քեպապյանը, Բուրջ Համուդի և Այնճարի քաղաքապետներ Մարտիկ Պողոսյանն ու Վարդգես Խոշյանը, Համաշխարհային սկաուտական շարժման եվրասիական տարածաշրջանի ներկայացուցիչ Շրինաթ Թրումելը, ՀՕՄ-ի և Համազգայինի կենտրոնական վարչությունների ներկայացուցիչներ, հայրենի հյուրեր և 100-ամյակի տոնակատարությունների «կնքահայրեր»: Ներկա էին նաև Հ.Մ.Ը.Մ.ի կենտրոնական վարչության ներկայիս և նախկին անդամներ, միության 26 շրջանների պատասխանատուներ և 100-ամյակի տոնակատարություններին մասնակցելու համար Երևան ժամանած բազմահարյուր Հ.Մ.Ը.Մ.-ականներ։ 

Հանդիսության ընթացքում հյուրերից շատերը հանդես եկան ելույթներով, սակայն եզրափակիչ ելույթը վերապահվեց Հ.Մ.Ը.Մ.-ի կենտրոնական վարչության ատենապետ` եղբայր Գառնիկ Մկրտիչյանին:

«100 տարին երկար ժամանակ է մարդու կյանքի համար, սակայն կարճ, այն էլ շատ կարճ ժամանակ է ազգային հավաքականության համար, սովահար, գաղթական և որբացած սերունդներից մտքով ու մարմնով առողջ, ազգային իրենց ինքնությամբ հպարտ և արժանապատիվ սերունդներ կերտելու համար: Զարմանալի բան չկա սրանում, որովհետև սովորական միություն չի եղել Հ.Մ.Ը.Մ.-ն, ոչ էլ գործել է սովորական պայմաններում»,- ասաց Մկրտիչյանը` հիշեցնելով Հ.Մ.Ը.Մ.-ի անցած դժվար ուղու մասին:

«Հ.Մ.Ը.Մ.-ն թանկ վճարեց ազատ ու անկախ Հայրենիքի գաղափարակիրը լինելու համար։ Սփյուռքում նույնպես այն երբեք չգործեց հեշտ պայմաններում: Հ.Մ.Ը.Մ.-ն մարզախաղեր անցկացրեց առանց մարզադաշտ ունենալու, Հ.Մ.Ը.Մ.-ն սկաուտություն կազմակերպեց առանց անհրաժեշտ հարմարություններ ունենալու: Բայց Հ.Մ.Ը.Մ.-ը գործեց և շատ լավ գործեց, որոհետև «կամավոր բանակի» սկզբունքով նրա անդամներից յուրաքանչյուրն իր միտքն ու բազուկն ի սպաս դրեց հավաքականին, ազգին ու Հայրենիքին: Հ.Մ.Ը.Մ.-ն գործեց, մեծացավ, ուռճացավ և հզորացավ` բացառաբար ապավինելով իր անդամների կամավոր աշխատանքի գիտակցությանը, պատրաստակամությանն ու զոհողության ոգիին»,-նշեց նա:

Մկրտիչյանը մեջբերեց նաև 100 տարի առաջ Հայաստանի լուսավորության նախարար Նիկոլ Աղբալյանի բնորոշումը. «Մեծ է դերը Հ.Մ.Ը.Մ.-ի: Այդ դերը լավ ըմբռնելու համար անհրաժեշտ է ազգային բարձր գիտակցություն, այսինքն` մեր ուժերի, մեր արժեքի, մեր ընթացքի և նպատակի պայծառ ըմբռնում: Հարգանք, պատկառանք և տեղ այս աշխարհի մեջ ուժով է ստացվում, պարտադրվում և ներշնչվում: Իսկ ուժեղ է առույգը, առողջն ու կորովին»:

«Հ.Մ.Ը.Մ.-ն առույգ, առողջ և կորովի հայություն պատրաստող այդ միությունն է: Հ.Մ.Ը.Մ.-ն մեր ուժի աղբյուրն է, մեր հաջողության գրավականներից մեկը, որին պետք է գուրգուրել ազգովի: Մեր ժողովուրդը Հ.Մ.Ը.Մ.-ին տվել է «Կամավոր բանակ»-ի կոչում և պարտականություն, վերջիններս թելադրում են այսուհետ լինել էլ ավելի զգոն և պատրաստ` դիմագրավելու մեր ժողովրդին և Հայրենիքին սպառնացող բոլոր տեսակի մարտահրավերներին: Ի վերջո, մեր կյանքը` Հայրենիքում, թե Սփյուռքում, հայապահպանման համար մղվող մի մեծ պատերազմ է: Հ.Մ.Ը.Մ.-ն կամավոր այն բանակն է, որ այդ մեծ պատերազմը փոքր կռիվներով, մասնաճյուղ առ մասնաճյուղ մղում է երկրից երկիր, շրջանից շրջան: Ինչ փույթ, եթե այդ` տեղ-տեղ կռիվներում պարտվի, կարևորը մեծ պատերազմում չպարտվելն է: Կարևորը հայապահպանության զրահները գետնին չդնելն է: Ի վերջո, Հ.Մ.Ը.Մ.-ն հաղթանակաների միություն է»,- եզրափակեց Գառնիկ Մկրտիչյանը:

Մանրամասները` տեսանյութում:

Բերքի տոն՝ Երևանում
14 Սեպտեմբերի 2019, 16:05 Բերքի տոն՝ Երևանում
yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica