close
Եղանակը Երևանում
17 Օգոստոսի 2018
+21°
+33°Ցերեկ
+20°Գիշեր
weather
close
Փոխարժեք
17 Օգս 2018
USD1483.14
GBP1613.64
EUR1549.38
RUB17.23
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

ՃՏՊ` Չեխով-Մանթաշյան խաչմերուկում. վարորդը հոսպիտալացվել է

Հասարակություն

22 Հուլիսի 2018, 11:07
 ՃՏՊ` Չեխով-Մանթաշյան խաչմերուկում. վարորդը հոսպիտալացվել է

Հուլիսի 22-ին, ժամը 21:53-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Չեխով-Մանթաշյան փողոցների խաչմերուկում տեղի է ունեցել ՃՏՊ, կա տուժած. անհրաժեշտ է օգնություն:

Դեպքի վայր է մեկնել ՀՀ ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ բախվել են BMW 318 մակնիշի վարորդը` Հ. Գ., ծնված 1978թ. և  Mercedes G մակնիշի վարորդը` Ս. Ի., ծնված 1991թ. ավտոմեքենաները:

BMW 318 մակնիշի ավտոմեքենայի ուղևորը՝ Գ. Ս.-ը ծնված 1960թ. տարբեր բնույթի մարմնական վնասվածքներով հոսպիտալացվել է Էրեբունի ԲԿ, որտեղ բժիշկները նրա առողջական վիճակը գնահատել են բավարար:

BMW 318 մակնիշի ավտոմեքենայի վարորդը հոսպիտալացվել է Էրեբունի ԲԿ, որտեղ նա հրաժարվել է բուժօգնությունից:

Փրկարարներն իրականացրել են ճանապարհի լվացման աշխատանքներ:

Երևանում մեքենա է այրվել
16 Օգոստոսի 2018, 22:54 Երևանում մեքենա է այրվել

yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica