close
Եղանակը Երևանում
17 Օգոստոսի 2018
+21°
+33°Ցերեկ
+20°Գիշեր
weather
close
Փոխարժեք
17 Օգս 2018
USD1483.14
GBP1613.64
EUR1549.38
RUB17.23
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Արևային էներգիա` ՓՄՁ-ների համար. «Յունիբանկ»-ի և «Շտիգեն»-ի նոր առաջարկը

Հասարակություն

19 Հուլիսի 2018, 11:26
 Արևային էներգիա` ՓՄՁ-ների համար. «Յունիբանկ»-ի և «Շտիգեն»-ի նոր առաջարկը

Հայաստանում մեկ քառակուսի մետր մակերեսին ընկնող արևային լույսը 1.7 անգամ գերազանցում է Եվրոպայի միջին ցուցանիշը: Այս բնական հարստությունն անտեսելը տրամաբանական չէ: Բավական է ձեռք բերել արևային էլեկտրակայան (PV) և ցանկացած փոքր և միջին բիզնես դառնում է ավելի էներգաարդյունավետ և մրցունակ:

Անգամ եթե շրջանառության մեջ առկա չեն ազատ միջոցներ, ժամանակակից սարքավորումները կարելի է ձեռք բերել նոր վարկատեսակի միջոցով, որը Յունիբանկն առաջարկում է KfW գերմանական բանկի հետ համագործակցության շրջանակներում: Յունիբանկի նոր վարկատեսակը հենց այդպես էլ կոչվում է` «Արևային էներգիա»:

Վարկը տրամադրվում է մինչև 120 ամիս ժամկետով և մինչև 10% տարեկան տոկոսադրույքով:

«Արևային էներգիա» վարկը տրամադրվում է դրամով արևային էլեկտրակայանների, ջրատաքացուցիչների SWH) և կից սարքավորումների ձեռք բերման համար:

«Հայաստանում վերջին տարիներին արևային էներգիայի հիման վրա աշխատող սարքավորումների նկատմամբ պահանջարկն աճում է արագ տեմպերով: Արևային էներգիան օգտագործվում է և խոշոր, և փոքր ձեռնարկություններում, և գյուղացիական տնտեսություններում, և հյուրանոցներում: Մեր նոր վարկը նպաստում է այլընտրանքային` արևային էներգետիկայի ոլորտի, ինչպես նաև ՓՄՁ-ների զարգացմանը` նվազեցնելով նրանց էլեկտրաէներգիայի և գազի ծախսերը: Ավելին, գեներացվող էլեկտրաէներգիան, ավելցուկի դեպքում, կարող է անգամ վաճառվել», - նշեց Յունիբանկի Կորպորատիվ բիզնեսի զարգացման և վաճառքների գծով տնօրեն Դավիթ Պետրոսյանը:

«Հայաստանում արևային էներգիայի ներուժը հսկայական է, բայց այսօր այս ռեսուրսի հաշվին մենք բավարարում ենք մեր կարիքների ընդամենը 2-3%-ը: Յուրաքանչյուր բիզնես, ընտանիք կամ պետական հաստատություն կարող է շահել` օգտվելով այս տեխնոլոգիայից, և դա կարող է անել առանց նախնական ֆինանսական ներդրումների: Ելնելով մեր հաճախորդների պահանջարկից և Շտիգեն ընկերության վաճառքներից, կարող եմ վստահորեն ասել, որ արևային էներգետիկայի ոլորտում մեր կողմից 8 տարի նապատրաստվող հեղափոխությունն արդեն սկսված է: Կարծում մեր գործընկեր Յունիբանկի այս քայլը հենց ժամանակին է և ռազմավարական առումով շատ ճիշտ», - ընդգծեց Շտիգեն ընկերության հիմնադիր, վերականգնվող էներգետիկայի ոլորտի փորձագետ Հայկ Շեկյանը:

Օգտվելով Յունիբանկի վարկից, կարելի է ձեռք բերել արևային էլեկտրակայան, որի փոխհատուցվելիության ժամկետը կազմում է 5-7 տարի: Հաշվի առնելով, որ արևային էլեկտրակայանի դեպքում կարիք չկա վճարելու էլեկտրաէներգիայի համար, վարկառուի համար առավելություններն ակնհայտ են:

Երևանում մեքենա է այրվել
16 Օգոստոսի 2018, 22:54 Երևանում մեքենա է այրվել

yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica