close
Եղանակը Երևանում
17 Դեկտեմբերի 2018
+1°
+6°Ցերեկ
+0°Գիշեր
weather
close
Փոխարժեք
17 Դեկ 2018
USD1484.87
GBP1609.92
EUR1547.37
RUB17.30
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Կեսգիշերին Թուրքիայում չեղարկվել է արտակարգ դրության ռեժիմը

Տարածաշրջան

19 Հուլիսի 2018, 10:46
 Կեսգիշերին Թուրքիայում չեղարկվել է արտակարգ դրության  ռեժիմը

Թուրքիայում դեռևս երկու տարի առաջ` ռազմական հեղաշրջման փորձից անմիջապես հետո, հայտարարված և բազմիցս երկարաձգված արտակարգ դրության ռեժիմը երեկ կիսգիշերին չեղարկվել է. տեղեկացնում է Demokrathaber-ը:

Նշենք, որ Թուրքիայում ռազմական հեղաշրջման փորձն իրականացնելու մեջ մեղադրվում է Էրդողանի գլխավոր ընդդիմադիր, իսլամի քարոզիչ` ամերիկաբնակ Ֆեթուլլահ Գյուլենը: Նրա արտահանձնման համար Թուրքիան բազմիցս դիմել է ԱՄՆ-ին, սակայն` ապարդյուն:

Ակնհայտ է, որ Թուրքիայի իշխանություններն արտակարգ դրության ռեժիմը բազմիցս երկարաձգել են Էրդողանի միանձնյա իշխանությունն ավելի հզորացնելու և երկրի ղեկավարությունը նրան լիովին հանձնելու նպատակով:

Արտակարգ դրության ռեժիմի ընթացքում Թուրքիայում գրանցվել են բազմաթիվ ձերբակալություններ, աշխատանքից հեռացման, ինչպես նաև ազատ խոսքի իրավունքի ոտնահարման բազմաթիվ դեպքեր:

Սուրբ Մինաս եկեղեցու ուխտի օր
16 Դեկտեմբերի 2018, 20:15 Սուրբ Մինաս եկեղեցու ուխտի օր
Վարպետ Մեսրոպի կտակը
16 Դեկտեմբերի 2018, 19:38 Վարպետ Մեսրոպի կտակը
7 օր առաջնագծում
15 Դեկտեմբերի 2018, 15:05 7 օր առաջնագծում
yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica