close
Եղանակը Երևանում
17 Օգոստոսի 2018
+21°
+33°Ցերեկ
+20°Գիշեր
weather
close
Փոխարժեք
17 Օգս 2018
USD1483.14
GBP1613.64
EUR1549.38
RUB17.23
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Հուրգադա. արևը սրտում մարդկանց քաղաք

Հարթակ

22 Հունիսի 2018, 12:10
 Հուրգադա. արևը սրտում մարդկանց քաղաք

Ամառն արդեն եկել է, մնում է ճիշտ հանգստավայր ընտրել՝ կատարյալ հանգիստ ունենալու համար: Մինչ կմտածեք, թե ուր գնալ այս ամառ,  ներկայացնեմ իմ տպավորությունները:

Air Cairo ավիաընկերությունն ու Հայաստանում նրա պաշտոնական ներկայացուցիչ «Անռիվա» տուրօպերատորը լրագրողների համար կազմակերպեց  7-օրյա մեդիատուր, որը հագեցած էր հետաքրքիր պահերով:

Ի սկզբանե նշենք, որ Եգիպտոս մեկնելու համար հավելյալ թղթաբանության կարիք չկա, քանի որ Հայաստանի համար Եգիպտոսի հետ գործում է առանց մուտքի արտոնագրի ռեժիմ: Հուրգադա մեկնելիս հարկավոր է միայն  վերցնել հավելյալ 25 ԱՄՆ դոլար, որը օդանավից իջնելուն պես պետք է վճարել՝ մուտքի վիզա ստանալու համար:

Եթե օդանավակայանում ձեզ այնքան էլ ժպտադեմ չեն դիմավորում, ապա պատկերը փոխվում է օդանավակայանի դռներից դուրս գալուն պես: Դռները բացվում են, ու հայտնվում եք ամենահյուրընկալ քաղաքներից մեկում:

Սարսափելի պատմությունների ազդեցության տակ մեկնելով` հասկանում ենք, որ այդ ամենը չափազանցված է: Դրանում համոզվեցինք՝ հասնելով հյուրանոց, երբ պարզ դարձավ, որ լրագրողներից մեկը կորցրել է իր բջջային հեռախոսը: Երկար փնտրտուքից հետո պարզվեց, որ օդանավակայանում է մոռացել, և աշխատանքային օրվա ավարտին աշխատակիցը հեռախոսը բերեց հյուրանոց՝ ներողություն խնդրելով, որ հենց այդ պահին չի բերել:  

Ուղևորությունների դեպքում կարևոր է ճիշտ տուրիստական կազմակերպության ընտրությունը, որպեսզի հանգիստն առավել ապահով անցնի:

Վստահեցնում եմ` ձանձրանալու առիթ Հուրգադայում չեք ունենա, քանի որ հյուրանոցային համալիրի անձնակազմն ամեն բան անում է, որպեսզի յուրաքանչյուր` հանգիստը վայելող մարդ իրեն հարմարավետ զգա (ի դեպ, մենք հանգստանում էինք Desert rose hotel-ում):

Եթե սպորտով եք զբաղվում, այնտեղ կգտնեք օլիմպիական լողավազան, մարզասրահ, եթե սիրում եք պարել, ապա ափին ձեզ են սպասում անիմատորները, որոնք կսովորեցնեն ազգային պարերից մինչև զումբա: Օրվա երկրորդ մասում կարող եք մասնակցել  ջրային մարմնամարզության, յոգայի, իսկ երեկոները հագեցած են շոուներով, մրցույթներով և այլն:

Ի դեպ, Հուրգադայում Հայաստան ասելիս շատերը միանգամից արտաբերում էին Սուպեր Սաքոյի և սպիտակցի Հայկոյի «Մի գնա» երգի բառերը, ոմանք ճանաչում էին «Արսենալ»-ի հայ կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանին, իսկ շատերն էլ գիտեին Քիմ Քարդաշյանին:

Բայց սա ամենը չէ, հետաքրքիր միջոցառումները չեն սահմանափակվում հյուրանոցային համալիրով: Եթե էքստրիմի սիրահար եք, ապա անապատն ու կվադրոցիկլները ձեզ են սպասում: Ջերմ արևն ու ոսկե հատիկների նմանվող ավազը՝ քամուն խառնված,  շարասյանը ճանապարհում են մինչև անապատի մյուս ծայրը՝ բեդվինների մոտ, որտեղ նրանց հետ կարող եք թեյել, ուղտ նստել:

Եթե գտնվում եք Եգիպտոսում ու չեք վայելում ծովի հատակին գտնվող հրաշքը, ապա դա աններելի կլինի, քանի որ ոչ բոլոր ծովերն են նման հնարավորություն ընձեռում: Հետևաբար, նավարկելու հնարավորությունը ևս բաց չթողնեք. ծովում ձեզ են սպասում դելֆինները՝ մարդկանց հետ լող տալու սպասումով, իսկ ահա ծովի հատակին՝ գույնզգույն ձկները: Այս ամենը վայելելուց հետո աշխատանքային պրոցեսին վերադառնալն, իրոք, դժվար է:

Պետք է փաստել, որ այստեղ զբոսաշրջիկներին գրավելու և շփվելու հատուկ մշակույթ ունեն. ջերմ ժպիտը դեմքին աշխատում են անընդհատ, թե ինչպես է հնարավոր, դժվար է ասել:  Հուրգադայում արաբ կին աշխատակիցների չհանդիպեցինք, բոլոր աշխատանքներն այնտեղ կատարում են տղամարդիկ՝ հատակ լվանալուց մինչև անկողին հարդարելը, իսկ կին  աշխատակիցները ժամանել էին տարբեր երկրներից, մասնավորապես ՝ Ռուսաստանի Դաշնությունից:

Հուրգադան, լինելով  40 տարվա պատմություն ունեցող քաղաք, չի առանձնանում որևէ մշակութային կոթողով, միայն  կարող ենք առանձնացնել մարմարապատ ու 40 մետր երկարությամբ մինարեթով Էլ-Մինա մզկիթը, որտեղ ներս չթողեցին քրիստոնյաներին, քանի որ Ռամադանի շրջանն էր:

Մյուս գեղեցիկ վայրը Մարինա Բուլվար անունը կրող նավահանգիստն էր:

Ի դեպ, AIR CAIRO-ն արդեն 1 տարի առանց ընդհատումների կանոնավոր թռիչքներ է իրականացնում Հայաստանից դեպի Եգիպտոս, դուք այլևս ստիպված չեք լինի մեկնել Վրաստանից:

Երվանդ ՀԱԿՈԲՅԱՆ

Հ. Գ. Եթե որոշեք գնումներ կատարել, ապա զինվեք համբերությամբ, քանզի սակարկելն այնտեղ ոչ միայն ցանկալի է, այլև պարտադիր:

Երևանում մեքենա է այրվել
16 Օգոստոսի 2018, 22:54 Երևանում մեքենա է այրվել

yerkir.am
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica