close
Եղանակը Երևանում
17 Հունվարի 2019
-2°
+3°Ցերեկ
-3°Գիշեր
weather
close
Փոխարժեք
17 Հնվ 2019
USD1486.58
GBP1626.18
EUR1555.14
RUB17.29
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Ռուս պրանկերները Նիկոլ Փաշինյանի անունից զրուցել են ԵԱՀԿ գլխավոր քարտուղարի հետ. տեսանյութ

Հասարակություն

13 Հունիսի 2018, 16:51
 Ռուս պրանկերները Նիկոլ Փաշինյանի անունից  զրուցել են ԵԱՀԿ գլխավոր քարտուղարի հետ. տեսանյութ

Ռուս պրանկերներ Վովանը (Վլադիմիր Կուզնեցով) և Լեքսուսը (Ալեքսեյ Ստոլյարով) ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի անունից զանգահարել են ԵԱՀԿ գլխավոր քարտուղար Թոմաս Գրեմինգերին. հայտնում է Вести-ն:

 Պաշտոնյան շնորհավորել է Նիկոլ Փաշինյանին նոր պաշտոնի կապակցությամբ և առաջարկել փոփոխություններ մտցնել ընտրական օրենսգրքում:

«Պարո'ն վարչապետ, ես ուղղակի ցանկանում եմ հավաստիացնել, որ ԵԱՀԿ-ն աջակցում է ցանկացած բարեփոխումների, որը մտադիր է իրականացնել Հայաստանը: Մասնավորապես` ես կարդացել եմ  ընտրություններից առաջ ընտրական օրենսգրքում փոփոխություններ կատարելու վերաբերյալ ձեր ծրագրերի մասին: Ցանկանում եմ Ձեզ տեղեկացնել, որ ԵԱՀԿ-ն, մասնավորապես` Ժողովրդավարական ինստիտուտների ու մարդու իրավունքների գրասենյակը, պատրաստ են աջակցել Ձեր այդ նախաձեռնությունը»,- ասել է Գրեմինգերը:

ՀՀ վարչապետի անունից պրանկերները հետաքրքրվել են`  ո՞վ է մեղավոր Մինսկի համաձայնությունների չկատարման համար: ԵԱՀԿ գլխավոր քարտուղարը պատասխանել է, որ պատճառը կողմերի քաղաքական կամքի բացակայությունն է:

Հիշեցնենք, որ ավելի վաղ ռուս պրանկերները Նիկոլ Փաշինյանի անունից զանգահարել էին Մեծ Բրիտանիայի ԱԳՆ ղեկավար Բորիս Ջոնսոնին:

Մանրամասն` տեսանյութում:

 

yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica