close
Եղանակը Երևանում
22 Նոյեմբերի 2018
+10°
+11°Ցերեկ
+5°Գիշեր
weather
close
Փոխարժեք
22 Նմբ 2018
USD1484.29
GBP1618.87
EUR1551.32
RUB17.35
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

ՀՀԿ-ն սպասում է, որ Փաշինյանը ձախողվի. Նիկոլայ Ծատուրյան

Հասարակություն

18 Մայիսի 2018, 15:28
 ՀՀԿ-ն սպասում է, որ Փաշինյանը ձախողվի. Նիկոլայ Ծատուրյան

Ոչ երնեկ Նիկոլին. լրագրողների հետ զրույցում իր խոսքն այսպես սկսեց բեմադրիչ Նիկոլայ Ծատուրյանը՝ խոսելով հեղափոխությունից հետո արվելիք քայլերի մասին:

Նա նշեց, որ շատ է սիրում Նիկոլ Փաշինյանի կերպարը՝ պարզ ու մարդկային, սակայն նրան պետք չէ կուռք դարձնել, քանի որ այդպես են փչացնում ամեն ինչ: «Երբ կուռք են դարձնում, ամեն ինչ հարամ են անում. այդպես ծնեցին Ստալինին, Լենինին… Բացի այդ՝ կուզեի ասել՝ ա'յ մարդ, մի' խանգարեք այդ մարդուն, ամեն ինչ անում եք, որ Նիկոլը հասկանա, որ Սերժը ճիշտ էր անում, որ իրեն ժողովրդից հեռու էր պահում: Բա մորս թոշակն ի՞նչ պիտի լինի, բա տան հարցը մնաց... Ցույցերը պետք է դադարեցնեն: Հիմա պետք է 12 ժամ աշխատենք, որ երկիրը երկիր դառնա»,- ասաց Ծատուրյանը:

Նրա խոսքով՝ 15 օր է, ինչ Փաշինյանը վարչապետ է ընտրվել, սակայն այնքան բան են բարդել նրա վրա, որ արդեն ճկռում է: «Պետք է համբերենք ու չխանգարենք, քանի որ ես վստահ եմ՝ ՀՀԿ-ն ամեն ինչ կանի, որպեսզի ձախողի այս ամենը, նրանք սպասում են, որ Փաշինյանը ձախողվի: ՀՀԿ-ն հենց այնպես հիմա նստած չէ, հաստատ ինչ-որ բան են մտմտում: Պետք է ամեն կերպ սատարենք Նիկոլին»,- ասաց Ծատուրյանը:

 

Կառավարության նիստը` ուղիղ
22 Նոյեմբերի 2018, 12:08 HES_VIDEOԿառավարության նիստը` ուղիղ
Բյուջեի նախագիծն ընդունվեց
22 Նոյեմբերի 2018, 11:43 Բյուջեի նախագիծն ընդունվեց
Ազգային ժողովի նիստն` ուղիղ
22 Նոյեմբերի 2018, 11:01 HES_VIDEOԱզգային ժողովի նիստն` ուղիղ
yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica