close
Եղանակը Երևանում
15 Հուլիսի 2020
+18°
+29°Ցերեկ
+17°Գիշեր
weather
close
Փոխարժեք
15 Հլս 2020
USD1486.54
GBP1613.24
EUR1550.71
RUB16.86
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Ապրիլյան պատերազմում զոհված մայորի հիշատակին խաչքար կանգնեցվեց

Ֆոտոլուր

11 Ապրիլի 2018, 10:05
 Ապրիլյան պատերազմում զոհված մայորի հիշատակին խաչքար կանգնեցվեց

ՀՀ ՊՆ մամլո խոսնակ Արծրուն Հովհաննիսյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է. «Արցախի Հադրութի շրջանի Տումի համայնքումկանգնեցվել է խաչքար իմ համակուրսեցի, ապրիլյան պատերազմի հերոս, մայոր Սուրեն Մելքումյանի հիշատակին: Սուրենը հետմահու պարգևատրվել է ՀՀ  «Մարտական խաչ» 1-ին աստիճանի շքանշանով և ԱՀ «Մարտական ծառայություն» մեդալով: Խաչքարի բացմանը ներկա էին Հադրութի շրջվարչակազմի ղեկավար Իվան Ավանեսյանը, զորամիավորման ղեկավար կազմը` հրամանատար Ջալալ Հարությունյանի գլխավորությամբ, ԱՀ ԱԺ պատգամավորներ, Սուրեն Մելքումյանի մարտական ընկերները, համագյուղացիներ։

Հնչեցին ոգեկոչման և հիշատակի ջերմ խոսքեր: Բոլորի աչքերին թախիծ կար, սակայն միաժամանակ նաև հպարտություն

Խաչքարը կանգնեցվել է բարերար Դավիթ Մարտիրոսյանի աջակցությամբ, ով ապրում է ՌԴ-ի Պյատիգորսկ քաղաքում: Ցավոք նա ներկա չէր այդ միջոցառմանը: Նա իր ներկայացուցիչ Մարատ Հասրաթյանի միջոցով փոխանցել է իր խորին հարգանքն ու լավագույն բարեմաղթանքները։ Մարատ Հասրաթյանը նշեց, որ այսօր Արցախ աշխարհի այս գեղատեսիլ անկյունում մենք հերթական անգամ կանգնեցնում ենք մեր հերոսական անցյալին և ներկային նվիրված հարգանքի տուրքի մի յուրօրինակ վկայություն։ Սուրենի ծնողները, հարազատները և մենք, նրա ընկերները շնորհակալություն ենք հայտնում պարոն Մարտիրոսյանին և իր տասնյոթ ընկերներին, ովքեր աջակցել են այս հուշարձանի կառուցման գործում»:

yerkir.am
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica