close
Եղանակը Երևանում
19 Ապրիլի 2018
+20°
+22°Ցերեկ
+7°Գիշեր
weather
close
Փոխարժեք
19 Ապր 2018
USD1480.99
GBP1682.62
EUR1594.84
RUB17.79
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Գերմանիայում 3 ամսվա ընթացքում թուրքական կառույցների դեմ 37 հարձակում է եղել

Տարածաշրջան

21 Մարտի 2018, 13:26
 Գերմանիայում 3 ամսվա ընթացքում թուրքական կառույցների դեմ 37 հարձակում է եղել

Թուրքիայի ՆԳ նախարարության տվյալներով՝ այս տարվա ընթացքում Գերմանիայում թուրքական կառույցների  վրա իրագործվել է 37 հարձակում:

Ինչպես տեղեկացնում է DW-ը՝ հարձակումները մեծ մասամբ առնչված են Թուրքիայի կողմից Աֆրինի դեմ իրականացվող զինվորական գործողությունների հետ: Գերմանիայի իրավապահ մարմինների տեղեկություններով՝ թուրքական մզկիթների, մշակութային կառույցների և ճաշարանների դեմ հարձակում գործողները քրդական կամ քրդամետ խմբավորումներն են:

Թուրքիայի ՆԳ նախարարության խոսնակը չի բացառել, որ այս տարվա ընթացքում թուրքական կառույցների դեմ հարձակումները կարող են շատանալ:

yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica