close
Եղանակը Երևանում
22 Ապրիլի 2018
+5°
+15°Ցերեկ
+3°Գիշեր
weather
close
Փոխարժեք
22 Ապր 2018
USD1480.18
GBP1675.23
EUR1590.67
RUB17.82
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Մենք երբեք ժողովրդին չենք հանելու փողոց, տանենք ընդհարման. Սասուն Միքայելյան

Քաղաքական

21 Մարտի 2018, 13:12
 Մենք երբեք ժողովրդին չենք հանելու փողոց, տանենք ընդհարման. Սասուն Միքայելյան

«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նախագահ, «Ելք» խմբակցության անդամ Սասուն Միքայելյանը պնդում է, որ եթե կուսակցության ղեկավարն է, ամեն ինչից էլ տեղյակ է ու կողմ է իրենց նախաձեռնած քաղաքական շարժմանը: Այս մասին նա հայտարարեց խորհրդարանում լրագրողների հետ զրույցում՝ անդրադառնալով լուրերին, թե ինքը դեմ է եղել նույն կուսակցության անդամ ու ԱԺ խմբակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանի առաջարկած ճանապարհային քարտեզին, ու միջադեպ է եղել այդ կապակցությամբ:

«Որևէ միջադեպ չի եղել, կարող էր լինել տարաձայնություն, տարակարծություն, որը հարթվում է: Մեր դաշինքի հզորությունը հենց դա է, սակայն տարակարծություն էլ չի եղել»,- հայտարարեց Միքայելյանը:

Ըստ նրա` «Ելք» դաշինքի երեք ուժերի միջև կոնսենսուս կա այն հարցում, որ Սերժ Սարգսյանը պիտի երրորդ անգամ չվերընտրվի, չդառնա վարչապետ, սակայն տարակարծությունը ճանապարհային քարտեզի շուրջ է:

Դիտարկմանը` փաստորեն, «Հանրապետություն» ու «Լուսավոր Հայաստան» կուսակցությունները ՔՊ-ին փողոցում մենակ են թողնում, պատգամավորն արձագանքեց. «Ի՞նչ է դա նշանակում, ես էլ կարող է փողոցում այդքան ակտիվ չլինել՝ առողջական պատճառներից ելնելով, բայց դա չի նշանակում միայնակ թողնել»:

Հարցին` ո՞րն է դաշինքում գտնվելու իմաստը, եթե մի կուսակցություն մի ուղի է բռնում, մյուսները դրան չեն աջակցում, Միքայելյանը պատասխանեց. «Տարբեր ուղի չկա, բայց ամենակարևորը` երեք կուսակցություններում էլ կոնսենսուս կա, որ պայքարեն Սերժ Սարգսյանի՝ վարչապետ դառնալու դեմ: Ժամանակի ընթացքում 3-ն էլ կարող են  միանալ»:

Միքայելյանը նշեց` միշտ ընդդիմադիր տարբեր ուժեր քայլեր են արել՝ առանց մտածելու, թե ինչ արդյունք կլինի հետագայում, իսկ իրենք տարբեր ուղղվածության քայլեր են անում, հետո կարող է միանան: «Մեկն ասել է՝ մի ուղղությամբ ենք գնում, բոլորն ասել են՝ կողմ ենք, ու վերջում նրանք անհաջողության են հասել: Իսկ մենք տարբեր ուղղությամբ, մեր հիմնական նպատակից չշեղվելով, գնում ենք»,- ասաց նա:

Միքայելյանը միաժամանակ նշեց, որ մտավախություն չկա, թե մարդկանց կարող են ավելի հիասթափեցնել, քանի որ մարդիկ առանց այն էլ հիասթափված են, իսկ «Ելք» դաշինքը երբեք էլ չի խաբել ու չի խաբելու ժողովրդին: «Մտավախությունն այն է, որ ժողովրդին պետք է կարողանանք այս իրավիճակից դուրս բերել»,- ասաց նա:

Ինչ վերաբերում է քննադատություններին, թե վախ կա, որ դարձյալ կկոտորեն ժողովրդին, ընդդիմադիր պատգամավորն ընդգծեց, որ իրենք արդեն այդ առումով էլ են փորձառու: «Մենք երբեք ժողովրդին չենք հանելու փողոց, տանենք ընդհարման»,- հայտարարեց նա:

Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica