close
Եղանակը Երևանում
21 Հոկտեմբերի 2018
+10°
+21°Ցերեկ
+11°Գիշեր
weather
close
Փոխարժեք
21 Հոկ 2018
USD1483.80
GBP1630.39
EUR1554.58
RUB17.37
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Ժողովուրդը ցանկանում է` սառնարանում լիքը ապրանք լինի, տնեցիք լավ ապրեն, ժամանակին կարողանան օդափոխվել. Գալուստ Սահակյան

Քաղաքական

7 Մարտի 2018, 13:13
 Ժողովուրդը ցանկանում է` սառնարանում լիքը ապրանք լինի, տնեցիք լավ ապրեն, ժամանակին կարողանան օդափոխվել. Գալուստ Սահակյան

ԱԺ ՀՀԿ-ական պատգամավոր Գալուստ Սահակյանի կարծիքով` միայն այն կուսակցությունը, որը տեղական ընտրությունների ժամանակ համատարած իշխանություն է ձեռք բերել, կարողանում է ժողովուրդ հավաքել: Նման հայտարարություն նա արեց խորհրդարանում լրագրողների հետ զրույցում` անդրադառնալով ընդդիմադիրների կողմից փողոցային պայքարի հավանական արդյունքներին։

«Մնացած բոլոր կուսակցությունները, որոնք Հայաստանի մասին մեծ երազներ են ներկայացնում, ժողովուրդ չեն կարող հավաքել։ Ընդամենը մարդկանց հավաքում են, մարդիկ բորբոքված մտածում են՝ հեսա վաղը, մյուս օր իրենք լավ են ապրելու, հետո նույն ձևով գնում են տուն»,- ասաց Սահակյանը։

Նրա խոսքով` հայ ժողովուրդը ընդդիմադիր չէ, այլ պարզապես ժողովուրդ է, որը ուզում է լավ ապրել, և հայ ժողովրդի լավ ապրելու բանաձևը հետևյալն է. «Իր սառնարանում լիքը ապրանք լինի, տնեցիք լավ ապրեն, ժամանակին կարողանան օդափոխվել։ Սա է մեր ժողովրդի վիճակը»:

Սահակյանը շեշտեց, որ ժամանակը ցույց է տվել, որ որևիցե հարց չի կարող լուծվել փողոց դուրս գալու միջոցով։

Սպասվում է անձրև
20 Հոկտեմբերի 2018, 18:00 Սպասվում է անձրև
7 օր առաջնագծում
20 Հոկտեմբերի 2018, 14:30 7 օր առաջնագծում
yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica