close
Եղանակը Երևանում
20 Սեպտեմբերի 2018
+25°
+26°Ցերեկ
+15°Գիշեր
weather
close
Փոխարժեք
20 Սեպ 2018
USD1483.62
GBP1637.31
EUR1565.59
RUB17.22
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Գյուղնախարարությանն առաջարկվել է անասնակերի պահեստային ֆոնդ ստեղծել

Տնտեսական

31 Հունվարի 2018, 21:34
  Գյուղնախարարությանն առաջարկվել  է անասնակերի պահեստային ֆոնդ ստեղծել

ՀՀ գյուղատնտեսության նախարար Իգնատի Առաքելյանը հունվարի 30-ին հանդիպել է  խոզաբուծությամբ և ոչխարաբուծությամբ զբաղվող մի շարք ընկերությունների ներկայացուցիչների և ֆերմերների հետ  անասնաբուծության զարգացմանն առնչվող ընթացիկ խնդիրներ քննարկելու նպատակով:

Քննարկմանը  մասնակցում էին նաև  ՀՀ գյուղատնտեսության փոխնախարար Աշոտ Հարությունյանը և պաշտոնատար այլ անձինք:

 Հանդիպման  ընթացքում մասնավորապես քննարկվել են  շուկայում գրանցված մսի թանկացմանը, ինչպես նաև անասնաբուծության զարգացմանը միտված  պետական օժանդակության  ծրագրերի մշակմանը,  գյուղատնտեսական կենդանիների նույնականացման և համարակալման համակարգի ներդրմանը,   «Գյուղատնտեսական կենդանիների  պատվաստումներ»  ծրագրի շրջանակում 2017 թվականին իրականացված ախտորոշիչ և կանխարգելիչ միջոցառումների արդյունքներին, պարտադիր սպանդանոցային մորթին անցման գործընթացին առնչվող հարցեր:

 «Անասնաբուծության ոլորտը գյուղատնտեսության նախարարության  ուշադրության կենտրոնում է: Նախարարության աշխատակիցները պարբերաբար հանդիպումներ են ունենալու որորտի ներակայացուցիչների հետ՝  անասնաբուծության զարգացմանն ուղղված  պետական օժանդակության  ծրագրերի վերաբերյալ հարցեր քննարկելու և առավել արդյունավետ ուղիներ մշակելու համար»,-նշել է ՀՀ գյուղատնտեսության նախարար Իգնատի Առաքելյանը:

Խոզաբուծությամբ զբաղվող ընկերությունների ներկայացուցիչներն ու ֆերմերներն առաջարկել են, որպեսզի անասնակերի պահեստային ֆոնդ  ստեղծվի, ինչը թույլ կտա խուսափել խոզի մսի գնի տատանումից՝ հաշվի առնելով, որ գնի ձևավորման 80 տոկոսն անմիջականորեն պայմանավորված է անասնակերի գնով:  Ըստ ներկաների՝ խոզի մսի այսօրվա գնաճը մասամբ  պայմանավորված է միջազգային շուկայի  գնային  քաղակաքականությամբ և   անասնակեր հանդիսացող գարու և ցորենի թանկացմամբ, քանզի    հացահատիկի շուկայում նախորդ տարվա նույն ժամանակահատվածի  համեմատությամբ այսօր մոտ 40 տոկոս  գնաճ է առկա:

 Թե խոզաբուծությամբ, թե ոչխարաբուծությամբ զբաղվողները նշել են, որ ընթացիկ տարում նախատեսում են ավելացնել անասնագլխանակը, որովհետև չնայած ռիսկերին՝ անասնապահությամբ զբաղվելը շահավետ է:

 Գյուղատնտեսները կարևորել են  կենդանիների  պատվաստումների կազմակերպման գործընթացը, որի շնորհիվ հնարավոր է եղել կանխել տարատեսակ հիվանդությունները:

 Նախարար Առաքելյանը տեղեկացրել է, որ պատվաստումների գործընթացն առավել կատարելագործելու նպատակով ներդրվում է  համայնքը սպասարկող   հաստիքային անասնաբույժների ինստիտուտ, ինչի շնորհիվ ընտրվելու են  լավագույն անասնաբույժները, որոնք կվերապատրաստվեն պետության հաշվին:

 
 

Օրվա կադր
20 Սեպտեմբերի 2018, 13:13 Օրվա կադր
Ղազախստանի դեսպանը ԱԱԾ-ում էր
20 Սեպտեմբերի 2018, 10:50 Ղազախստանի դեսպանը ԱԱԾ-ում էր
Եղանակն՝ առաջիկա օրերին
19 Սեպտեմբերի 2018, 18:00 Եղանակն՝ առաջիկա օրերին
yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica