close
Եղանակը Երևանում
12 Մայիսի 2021
+16°
+27°Ցերեկ
+15°Գիշեր
weather
close
Փոխարժեք
12 Մայ 2021
USD1486.54
GBP1613.24
EUR1550.71
RUB16.86
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Հայկական հարցին առնչվող 1 մլն 700 հազար արխիվային փաստաթուղթ ունենք. Էրդողանը խոսել է Հայոց ցեղասպանության մասին

Տարածաշրջան

22 Հունվարի 2018, 15:27
 Հայկական հարցին առնչվող 1 մլն 700 հազար արխիվային փաստաթուղթ ունենք. Էրդողանը խոսել է Հայոց ցեղասպանության մասին

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը Բուրսա քաղաքում ելույթ ունենալիս անդրադարձել է Հայոց ցեղասպանությանը՝ պնդելով, թե իբր իրենք այդ տարիներին ավելի շատ կորուստներ են ունեցել, քան հայերը:

Ըստ Aksam-ի՝  Էրդողանը Հայոց ցեղասպանության թեմային է անդրադարձել Ալժիրի դեպքերի մասին խոսելիս, որտեղ տեղի ունեցած կոտորածների համար մեղադրել է եվրոպացիներին՝ հիշեցնելով, որ Հյուսիսային Աֆրիկայի այդ տարածքները նույնպես ժամանակին կցված են եղել Օսմանյան կայսրությանը: 

«Հայկական աքսորի պատճառով տեղի ունեցած կոտորածների ընթացքում մահացած թուրքերի թիվը շատ ավելին է, քան այն թվերը, որոնց մասին նրանք խոսում են որպես «Հայոց ցեղասպանություն»,- ասել է Էրդողանը:

Նա խոստովանել է, որ թուրքական ԶՈւ ԳՇ-ի արխիվներում միայն առկա է Հայկական հարցին առնչվող 1 մլն 700 հազար արխիվային փաստաթուղթ: Էրդողանը կրկնել է նույն հանգերգը, թե իրենք պատրաստ են բացել դրանք, մինչդեռ հայկական կողմն «անպատասխան է թողնում արխիվները երկկողմանի բացելու առաջարկները»:

yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica