close
Եղանակը Երևանում
30 Մայիսի 2020
+17°
+27°Ցերեկ
+16°Գիշեր
weather
close
Փոխարժեք
30 Մայ 2020
USD1483.91
GBP1597.53
EUR1533.66
RUB16.83
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Սահակաշվիլին հրաժարվել է հարցաքննության ներկայանալ

Աշխարհ

6 Դեկտեմբերի 2017, 10:16
 Սահակաշվիլին հրաժարվել է հարցաքննության ներկայանալ

Վրաստանի նախկին նախագահ, Օդեսայի նախկին նահանգապետ Միխեիլ Սահակաշվիլին մտադիր չէ ներկայանալ դեկտեմբերի 6-ին նշանակված հարցաքննությանը. հայտնում է Украинская правда-ն: Այդ մասին հայտնել է քաղաքական գործչի ղեկավարած «Նոր ուժերի շարժում» կուսակցության մամուլի քարտուղար Մարյանա Պոչտարը:

«Սահակաշվիլին որևէ ընթացակարգային փաստաթուղթ չի ստորագրել և չի ստացել՝ ո՛չ նա, ո՛չ նրա փաստաբանները: Նա իր դեմ եղած կասկածի մասին ծանուցում չի ստացել»,- մանրամասնել է նա:

Հիշեցնենք, որ երեկ ոստիկանությունը խուզարկություն էր անցկացրել նրա տանը, Սահակաշվիլին բարձրացել էր 8-հարկանի շենքի տանիքը և սպառնում էր ցած նետվել, եթե նրան մոտենան: Նրան հաջողվել էր ձերբակալել, սակայն ավելի ուշ նրա կողմնակիցները ազատել էին նրան ոստիկանների ձեռքից: Սահակաշվիլիին մեղադրել են իշխանափոխության փորձի մեջ:

yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica