Վանի հայկական գերեզմանոցի վրա զուգարան են կառուցել
Տարածաշրջան

Ներկայիս Թուրքիայի տարածքում գտնվող հայկական Վան քաղաքի Էդրեմիթ շրջանի հայկական գերեզմանոցի վրա զուգարան է կառուցվել:
Ըստ Haber.Sol-ի՝ Թուրքիայի մշակույթի և զբոսաշրջության նախարար Նուման Քուրթուլմուշը հայտարարել է, որ գերեզմանոցի վրայի «կառույցները» 60 օրում կապամոնտաժվեն:
«Մենք հետամուտ կլինենք այդ հարցին»,- ասել նախարարը:
Ուշագրավ է, որ գերեզմանոցի վրա զուգարան կառուցելու հրահանգը տրվել է իշխող՝ «Արդարություն և զարգացում» կուսակցության կողմից նշանակված հոգաբարձուի կողմից: