close
Եղանակը Երևանում
18 Նոյեմբերի 2017
+3°
+13°Ցերեկ
+5°Գիշեր
weather
close
Փոխարժեք
18 Նմբ 2017
USD1486.78
GBP1644.89
EUR1574.01
RUB18.17
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Ցուցահանդեսի փակման պատճառը աշխատանքային ներքին կանոնակարգն է. Արմեն Ամիրյան

Մշակույթ

14 Սեպտեմբերի 2017, 13:14
 Ցուցահանդեսի փակման պատճառը աշխատանքային ներքին կանոնակարգն է. Արմեն Ամիրյան

Կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում մշակույթի նախարար Արմեն Ամիրյանն անդրադարձավ  Թումանյանի տուն-թանգարանի նախաձեռնած՝ բոլշևիկյան բռնատիրության զոհերին նվիրված «Խավարում» խորագիրը կրող ցուցահանդեսի փակմանը:

Հիշեցնենք, որ, ըստ մշակույթի փոխնախարար Արև Սամուելյանի, ցուցահանդեսի փակման պատճառը դրա «քաղաքականացված» լինելն է:

«Թեմայի հետ կապված մենք որևէ առարկություն չունենք, առավել ևս` տարվա ընթացքում այս թեման մենք արծարծել ենք տարբեր առիթներով: «Թանգարանային գիշեր»-ն ունեցել է թեմայի ենթավերնագիր, սեպտեմբերի 22-ին Ազգային գրադարանում բացվում է նույն թեմայով ցուցադրություն, հրատարակվել են գրքեր, հանձնարարական ունենք ՀՀ նախագահից մշակել առանձին թագարան՝ ստալինյան բռնապետության զոհերի հետ կապված»,- ասաց նախարարը:

Արմեն Ամիրյանի խոսքով`ցուցահանդեսի փակման պատճառը աշխատանքային ներքին կանոնակարգն է: Որևէ ցուցադրություն, ըստ նրա,  թանգարանը պիտի համապատասխանեցնի նախարարության հետ: Նախարարության ներկայացրած տարեկան սուբսիդիայի պայմաններում որևէ տեղ նշված չկա այս ցուցադրության մասին:

 Դիտարկմանը, թե 22 օր եղել է ցուցադրությունը, հետո` փակվել, Արմեն Ամիրյանն արձագանքեց. «Սուբսիդիայի պայմաններում կամ առանձին համաձայնեցված ոչ մի պայմանավորվածություն չի եղել նախարարության հետ: Այո, մենք տեղյակ չենք եղել այդ ցուցադրության մասին: Ես տեղեկացվել եմ կիսամյակային հաշվետվության ժամանակ՝ բացումից 1 շաբաթ հետո մոտավորապես: Խոսքը աշխատանքային փոխհարաբերություններին է վերաբերում: Մենք առաջարկել ենք վերատեսության ենթարկել. գա ու նախարարության համապատասխան վարչության հետ համաձայնեցնի: Ձևակերպումներ անելուց հետո ցուցադրությունը նորից կարող է վերականգնվել, բովանդակության հետ կապված ոչ մի առարկություն չունենք»,- հայտարարեց նախարարը:

Ինչ վերաբերում է թանգարանի տնօրեն Նարինե Թուխիկյանի հայտարարություններին, թե իրեն սպառնացել են ԱԱԾ-ից, որպեսզի ցուցադրությունը փակի, Ամիրյանը նշեց, թե որևէ մեկն իրավունք չունի թանգարանի տնօրենին սպառնալու: «Եթե եղել են սպառնալիքներ, ապա սպառնացողը պատասխան կտա»,- ասաց նա:

Նախարարը նաև ընդգծեց, որ կնախաձեռնի, որպեսզի ցուցադրությունը վերաբացվի: «Ես անձնապես որևէ խնդիր չունեմ բովանդակության հետ, որովհետև այնտեղ ցուցադրված նյութում արծարծվում են նաև իմ ազգականների անունները»,- ասաց նա` հավելելով, որ Նարինե Թուխիկյանը լավագույն տնօրեններից է: 

Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica