close
Եղանակը Երևանում
18 Նոյեմբերի 2017
+3°
+13°Ցերեկ
+5°Գիշեր
weather
close
Փոխարժեք
18 Նմբ 2017
USD1486.78
GBP1644.89
EUR1574.01
RUB18.17
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Անհրաժեշտ փաստաթղթերի առկայության դեպքում կառավարությունը կզիջի գյուղացիներին 2012-2016թթ. պարտքերը

Քաղաքական

14 Սեպտեմբերի 2017, 12:09
 Անհրաժեշտ փաստաթղթերի առկայության դեպքում կառավարությունը կզիջի գյուղացիներին 2012-2016թթ. պարտքերը

Այսօր կառավարության նիստում վարչապետ Կարեն Կարապետյանն անդրադարձավ գյուղատնտեսության ոլորտում պետական աջակցության ծրագրերին, գյուղացիներին 2012-ից տրամադրվող պարարտանյութերի ու սերմերի դիմաց կուտակված պարտքերի հավաքագրմանը։ Կարեն Կարապետյանը նախ խնդրեց գյուղատնտեսության նախարարին՝ ներկայացնել իրավիճակը։

Գյուղատնտեսության նախարար Իգնատի Առաքելյանը նշեց, որ դիմել են տարածքային կառավարման նախարարությանն ու մարզպետներին, որ տրամադրեն պարտքերի ցուցակները՝ ըստ հասցեատերերի։

«Մենք կամփոփենք ցուցակը և առաջարկություններ կներկայացնենք` կառավարության զիջելու կամ այլ կարգադրությունների համար։ Քանի դեռ այդ պարտքերի ցուցակները վերջնական տեսքով չկան, մենք չենք կարողանում ամփոփել»,- ասաց գյուղնախարարը՝ հավելելով, որ խոսքը 2012-2016թթ. պարտքերի մասին է։

Կարեն Կարապետյանը նշեց, որ 2017թ. սուբսիդավորման ենթակա սերմերը, պարարտանյութը, դիզվառելիքը տրամադրելիս կարգապահությունը եղել է 100 տոկոսանոց։ Եվ կառավարությունը որոշում է կայացրել զիջել այն պարտքերը, որոնք կուտակվել են 2012-2016թթ. ընթացքում, սակայն եթե կան անհրաժեշտ փաստաթղթերը: Այսինքն` գործընթացը կազմակերպելու համար պետք է ճիշտ ներկայացնել փաստաթղթերը։

«Այդ խնդիրը կարգավորելու համար ընդամենը պետք է կարգապահորեն ներկայացնել այդ ցուցակները: Հաշվի առնելով վերոնշյալը՝ հանձնարարում եմ՝

1. ՀՀ մարզպետներին՝ 1-ամսյա ժամկետում կազմել պարտապանների վերջնական անվանական ցանկերը՝ ըստ հանրապետության մարզերի և համայնքների, ներկայացնել տարածքային կառավարման և զարգացման նախարարություն, 1-շաբաթյա ժամկետում ամփոփման համար։

2. գյուղատնտեսության նախարարին՝ 1-ին կետով սահմանված պարտքերի վերջնական ամփոփված ցանկը ստանալուն պես 1-շաբաթյա ժամկետում կառավարության աշխատակազմ ներկայացնել համապատասխան առաջարկություն՝ հարցին վերջնական կարգավորում տալու նպատակով՝ պարտքերի զիջման մեխանիզմների կիրառմամբ։

Եվ մենք այսուհետ շատ կոշտ կարգապահությամբ գնում ենք, բոլոր միջնորդ կառույցներին այս գործընթացից հանում ենք, պարո'ն Առաքելյան, աշխատում ենք ուղիղ հասցեատիրոջ հետ և նրան պետք է ասենք, որ այս զիջումը ավանդույթ չի լինելու. մեկ անգամ պայմանավորվում ենք խաղի կանոնների մասին և գնում առաջ»,- ասաց վարչապետը։

Այնուհետև նա դիմեց տարածքային կառավարման և զարգացման նախարար Դավիթ Լոքյանին. «Պետք է մաքսիմալ ուշադրություն դարձնենք այդ ցուցակներին, չպետք է լինեն ֆիկտիվ հասցեատերեր, պետք է հասկանանք՝ հասցեատերը ստացե՞լ է սուբսիդավորումը, թե՞ ոչ։ Կարո՞ղ ենք վերահսկել այդ մեխանիզմը»:

Դավիթ Լոքյանը պատասխանեց, որ անցյալ տարի բոլոր մարզպետերը ներկայացրել են այդ ցուցակները: «Գումարը ամբողջից պակաս է 12 տոկոսով։ Եղել են գյուղապետեր, որ ստացել են, բայց չեն բաշխել կամ վերցրել են, բայց չեն մուծել։ Դրա համար է առաջացել խնդիրը։ Մեկը Ռուսաստան է գնացել, մյուսը դատական պրոցեսների մեջ է, ահա` ինչու էր պրոցեսը կանգ առել: Մնացածները ցուցակները ներկայացրել են»,- ասաց նախարարը։

Վարչապետը արձագանքեց. «Ստացվում է, որ 12 տոկոսը հասցե չունի, իսկ պարտապանները գյուղապետե՞ր են։ Եթե այդ գյուղապետերն այսօր կան, ուրեմն գյուղապետերից ստացեք։ Գյուղացուց մի' ստացեք, գյուղապետերից ստացեք»։

yerkir.am

Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica