close
Եղանակը Երևանում
18 Նոյեմբերի 2017
+3°
+13°Ցերեկ
+5°Գիշեր
weather
close
Փոխարժեք
18 Նմբ 2017
USD1486.78
GBP1644.89
EUR1574.01
RUB18.17
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Խոշորացված համայնքներում 200 նոր աշխատատեղ ենք ունեցել. Վաչե Տերտերյան

Հարցազրույց

14 Սեպտեմբերի 2017, 11:23
 Խոշորացված համայնքներում  200 նոր աշխատատեղ ենք ունեցել. Վաչե Տերտերյան

Yerkir.am-ի զրուցակիցն է ՀՀ տարածքային կառավարման եւ զարգացման նախարարի առաջին տեղակալ Վաչե Տերտերյանը:

 -Պարո՛ն Տերտերյան, մեր երկրում վարչական բարեփոխումերի հիմնական նպատակը ո՞րն է, ի՞նչ հարց է լուծում խոշորացումը, և ո՞ր փուլում ենք այսօր:

-Վարչական բարեփոխումների հիմնական նպատակը տեղական ինքնակառավարման համակարգն ավելի գործուն ու ավելի արդյունավետ դարձնելն է: Ունեինք ակնկալիքներ, որ կձևավորվեն ավելի  գործունյա  ավագանիներ, հետաքրքրված կլինեն համայնքային կյանքին վերաբերող որոշումները քննարկելիս, կաշխատեն ավելի հրապարակային, ավելի մեծ կլինի քաղաքացիական հասարակության մասնակցությունը տեղական ինքնակառավարման ընթացիկ աշխատանքներին, կմեծանա նաև բնակիչների մասնակցությունը տեղական ինքնակառավարմանը: Գաղտնիք չէ, որ վերջին 20 տարիների ընթացքում էական փոփոխություններ են տեղի ունեցել և' տեղական ինքնակառավարման համակարգում, և' երկրում, և' տնտեսական, սոցիալական, քաղաքական հասարակական հարաբերություններում: Եվ իրական անհրաժեշտություն կար վարչատարածքային բաժանումը  կամ համայնքների կառուցվածքն այդ փոփոխություններին և ներկա իրավիճակին համապատասխանացնելու մասով: Մենք արդեն ռեֆորմների մի բավականին հատված անցել ենք և նոյեմբերի 5-ին 35 խոշորացված համայնքում ունենք ընտրություններ:

-Իսկ ինչպիսի՞ն է պատկերն այսօր: Ի դեպ, հաճախ բնակիչները նաև ասում են, թե տեղեկանքներ ստանալու խնդիրն է բարդանում, երբ համայնքները խոշորացվում են:

- Մենք արդեն 2 տասնյակից ավելի քաղաքացիների սպասարկման գրասենյակներ (ՔՍԳ) ունենք, նաև` հիմնականում խոշորացված համայնքներում: Բոլոր խոշորացված համայնքների կազմի մեջ մտնող բնակավայրերում տեղադրված են ավտոմատ կառավարման համակարգեր, ինչը լուծում է բնակիչների համար ծառայություններ մատուցելու խնդիրը: Պետք չէ հասնել խոշորացված համայնքի կենտրոն որևէ տեղեկանքի համար:  Միշտ էլ խնդիր կլինի ավելի կատարելագործվելու, առաջ գնալու, բայց, այնուամենայնիվ, այսօր արդեն կարող ենք  արձանագրել, որ մեր ավագանիները խոշորացված համայնքներում ավելի շահագրգիռ են, ավագանու նիստերն անցնում են ավելի բաց և ավելի սկզբունքային քննարկումների մթնոլորտում: Մենք նաև քաղհասարակության, մեր միջազգային գործընկերների հետ համագործակցության շրջանակներում էական օժանդակություն ենք ցուցաբերել խոշորացված համայնքներին, ավագանիների նիստերն ուղիղ հեռարձակվում են: Ռեֆորմների մի բավականին հատված արդեն անցել ենք: Իրապես մթնոլորտը, վերաբերմունքը ռեֆորմին փոխվել է, փոխվել է ոչ միայն մեր գործընկերների, պրոֆեսիոնալների, այլ նաև բնակչության հետ մեր շփումներում:

 -Այս թեմայի մասին խոսելիս նաև հաճախ մատնանշում են համայնքներում աշխատատեղերի կրճատման մասին:

-Այս գործընթացների արդյունքում դուրս մնացին այն աշխատակիցները, ովքեր համայնքներում զբաղված էին վարչական կառավարման խնդիրներով, այն խնդիրներով, որոնք փոքր ծավալի պարագայում էֆեկտիվ չէին, ամբողջական չէին: Փոխարենը մենք 200 նոր աշխատատեղ ենք ունեցել, ավելացել է մանկապարտեզում աշխատողների թիվը, ավելացել է որոշակի համայնքային ծառայություններ մատուցող մասնագետների թիվը, շատ համայնքներ ընդունել են համայնքին ծառայություններ մատուցող մասնագետների՝ քաղաքաշինական, անասնապահական, հողագործական ոլորտների և այլն: Մենք դեռ ընթացքում ենք և տանում ենք աշխատանքներ, որպեսզի համայնքային աղբահանության, լուսավորության ծառայությունների ծավալներն ավելացնենք: Խոշորացված համայնքը հնարավորություն կտա ձևավորելու բիզնես ենթակառույցներ: Այսինքն՝ ծառայությունները կգտնվեն հրապարակային շուկայական դաշտում, ինչը կխրախուսի նոր ձեռնարկությունների, նոր ծառայություններ մատուցող ընկերությունների առաջացումը:

՞նչ նոր ծրագրեր են այսօր նախարարության օրակարգում:

-Եվրամիության օժանդակությամբ ընդունել ենք ռազմավարություն, ընդունել ենք մարզերի ռազմավարությունները, և առաջիկայում կհրապարակվի գործառնական ծրագիրը: Մենք արդեն իրականացնում ենք պիլոտային տարածաշրջանային զարգացման ծրագրերը, որոնք ԵՄ-ի արևելյան գործընկերության շրջանակներում օժանդակություն են մեր երկրին: Արդեն իսկ մտածում ենք տարածքային կառավարման նոր հայեցակարգի մասին: Աշխատանքներ են գնում խոշորացման արդյունքում համայնքներին նոր լիազորությունների փոխանցման ուղղությամբ: Կառավարության ծրագրում այդ լիազորությունների ընդհանուր նկարագիրը տրված է, հստակ քաղաքական կամք է դրսևորված, որ դրանք արդեն 2018 թվականից իրացվեն: Ունենք պայմանավորվածություն և մոտ ապագայում կներկայացնենք ավելի կոնկրետ քայլերի հաջորդականությունը կամ փոքր ճանապարհային քարտեզը:

yerkir.am

Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica