close
Եղանակը Երևանում
17 Հունվարի 2018
-3°
+3°Ցերեկ
-3°Գիշեր
weather
close
Փոխարժեք
17 Հնվ 2018
USD1483.01
GBP1664.86
EUR1590.82
RUB18.56
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Քրգործ է հարուցվել պատանդ վերցրած Գոռ Հակոբյանի վնասազերծման իրավաչափության հարցը պարզելու համար

Իրավունք

14 Սեպտեմբերի 2017, 10:48
 Քրգործ է հարուցվել պատանդ վերցրած Գոռ Հակոբյանի վնասազերծման իրավաչափության հարցը պարզելու համար

Սեպտեմբերի 9-ին Էրեբունի եւ Նուբարաշեն վարչական շրջանների քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 107-րդ հոդվածի հատկանիշներով եւ զենքի գործադրման սպառնալիքով պատանդ վերցրած անձին վնասազերծելիս ոստիկանության աշխատակիցների գործողությունների իրավաչափության հարցը կքննվի այս գործի շրջանակներում: Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է ՀՀ քննչական կոմիտեի նախագահի խորհրդական Սոնա Տռուզյանը:

Քրեական գործն ուղարկվել է դատախազություն՝ ըստ քննչական ենթակայության ուղարկելու համար։ Իսկ պատանդ վերցնելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործը կշարունակվի քննվել Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների քննչական բաժնի վարույթում:

Հիշեցնենք, որ օգոստոսի 29-ին, Գոռ Հակոբյանը պատանդ էր պահել իր 24-ամյա ընկերուհուն, սպառնացել սպանել նրան, ապա ակումբին պատկանող գույքը շպրտել փողոց: Մեկ ժամ տեւած բանակցություններն արդյունք չտալուց հետո իրավապահները դիպուկահարի արձակված կրակոցով վնասազերծել են նրան: 

Եղանակն՝ առաջիկա օրերին
16 Հունվարի 2018, 18:00 Եղանակն՝ առաջիկա օրերին

yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica