close
Եղանակը Երևանում
19 Հուլիսի 2018
+27°
+33°Ցերեկ
+20°Գիշեր
weather
close
Փոխարժեք
19 Հլս 2018
USD1480.30
GBP1626.02
EUR1558.49
RUB17.62
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Ի՞նչ կապ ունի Դոն Պիպոն Տուպիկ Կարենի սպանության հետ. «Ժողովուրդ»

Իրավունք

14 Սեպտեմբերի 2017, 09:53
 Ի՞նչ կապ ունի Դոն Պիպոն Տուպիկ Կարենի սպանության հետ. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Այս տարվա մայիսի 24-ին, երբ ՀՀ ոստիկանությունը վնասազերծեց մի խմբի, որոնք Էջմիածնում բնակարան էին վարձել, ապրում էին Արթուր Ասատրյանի՝ Դոն Պիպոյի տան հարեւանությամբ, որպեսզի սպանեին Դոն Պիպոյին եւ այդ օրը նրա հետ եղած Արամ Վարդանյանին՝ Վստրեչի Ապերին: Նկատենք, որ խմբի մասին ոչ թե իրավապահներն էին պարզել, այլ Դոն Պիպոյի «հետախույզները»:

«Ժողովուրդ» օրաթերթին լուրեր հասան, որ այն տունը, որը վարձակալել էին սպանություն նախապատրաստողները, կապվում է Կարեն Դավթյանի՝ Արտյոմ Հարությունյանի թիմակցի, թիկնազորի անդամի անվան հետ: Այս տեղեկությունը հասել է նաեւ Դոն Պիպոյի մարդկանց, որին հետեւեց սեպտեմբերի 12-ի դաժան սպանությունը: 3 կողմից արձակված կրակոցներով սպանվեցին Կարեն Դավթյանը եւ նրա վարորդ Լեւոն Ավետիսյանը:

«Ժողովուրդ» օրաթերթը պարզեց, որ Դոն Պիպոն այս օրերին Հայաստանում չէ: Նա հիմնականում լինում է կամ Մոսկվայում, կամ սիրելի Իտալիայում»: Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica