close
Եղանակը Երևանում
20 Սեպտեմբերի 2017
+30°
+32°Ցերեկ
+20°Գիշեր
weather
close
Փոխարժեք
20 Սեպ 2017
USD1478.23
GBP1647.91
EUR1574.40
RUB18.26
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Գործարար միջավայրի վերաբերյալ հաշվետվություն. /2016 թ. սեպտեմբեր - 2017 թ. օգոստոս/

Տնտեսական

13 Սեպտեմբերի 2017, 22:50
 Գործարար միջավայրի վերաբերյալ հաշվետվություն. /2016 թ. սեպտեմբեր - 2017 թ. օգոստոս/

Կառավարությունը հրապարակել է հաշվետվություն 2016 թ. սեպտեմբերի 1-ից 2017 թ. օգոստոսի 30-ն ընկած ժամանակահատվածում տարբեր ոլորտներում արձանագրված արդյունքների վերաբերյալ: Ըստ այդմ, տնտեսության առաջընթացում  գործարար միջավայրրի վերաբերյալ արձանագրվել է.

 1. WB «Doing Business» զեկույցի շրջանակում հաստատվել է Հայաստանի գործարար միջավայրի բարելավման 2017 թվականի միջոցառումների ծրագիրը։ Հաստատված 49 միջոցառումների իրականացման արդյունքում ակնկալվում է, որ ՀՀ դիրքը 190 երկրների շարքում 38-րդ տեղից այլ հավասար պայմաններում կբարելավվի 12 կետով:

2. Գործարար միջավայրի բարելավմանն ուղղված իրավական կարգավորումներ՝ նվազեցվել է գյուղատնտեսության ոլորտի ջերմոցային տնտեսությունների և վերամշակող կազմակերպությունների կողմից սպառվող բնական գազի սակագինը: • Հստակորեն սահմանվել են հարկը, տուրքը կամ պարտադիր այլ վճարը չվճարելու հանցագործություն համարվող բոլոր գործողությունները, ինչպես նաև կրկնակի բարձրացվել է դրանք չվճարելու խոշոր չափի նվազագույն շեմը` 2 միլիոնից դառնալով 4 միլիոն դրամ: • Հաստատվել են ԱԱՀ գումարներն արտահանողներին վերադարձնելու պարզեցված ընթացակարգեր՝ մինչև 20 մլն ԱԱՀ գումարների վերադարձի համար սահմանելով 4 օր․ • Ոչ պետական մարմիններին (լիազորված օպերատորներ` Հայփոստ, Արդշինբանկ, Ամերիաբանկ և Կոնվերս բանկ) վերապահվել են պետական մարմինների կողմից մատուցվող ծառայությունների որոշ գործառույթներ:

3. Գործարարների հետ քննարկումների արդյունքում խնդիրների բացահայտում և հնարավոր լուծումների մշակում՝ • Ռուսաստանի Դաշնությունից ալմաստի հումքի մատակարարումների արդյունավետությունը բարձրացնելու նպատակով հստակեցվում են ընթացակարգերը։ Արդյունքում կսկսվեն ալմաստի հումքի կանոնավոր մատակարարումները ՌԴ Գոխրանից:

 4. Աջակցություն ՓՄՁ սուբյեկտներին, սկսնակ ձեռնարկատերերին և նորարարության զարգացմանը. 6 • «ՓՄՁ ներդրումներ» ՈՒՎԿ կողմից 2016 թ. սեպտեմբեր ամսից ի վեր թվով 63 տնտեսվարողի տրամադրվել են ընդհանուր 2․3 մլրդ ՀՀ դրամ գումարի չափով արտոնյալ վարկեր։ • ՏՏ ոլորտում երկարաձգվել է հարկային արտոնություններից օգտվելու նախկին ժամկետը` 2020 թ. հունվարի 1-ի փոխարեն արտոնություններից օգտվելու ժամկետը սահմանվել է 5 տարի: 2016 թ․ սեպտեմբերից – մինչ այժմ հավաստագրվել են տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտի 144 սկսնակ ընկերություն:

 

Կենտրոնում ջուր չի լինի
20 Սեպտեմբերի 2017, 17:48 Կենտրոնում ջուր չի լինի
Հրդեհ՝ Պեմզաշեն գյուղում
20 Սեպտեմբերի 2017, 17:08 Հրդեհ՝ Պեմզաշեն գյուղում
Արտահոսք գազի բալոնից
20 Սեպտեմբերի 2017, 14:16 Արտահոսք գազի բալոնից

yerkir.am

Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica