close
Եղանակը Երևանում
18 Նոյեմբերի 2017
+3°
+13°Ցերեկ
+5°Գիշեր
weather
close
Փոխարժեք
18 Նմբ 2017
USD1486.78
GBP1644.89
EUR1574.01
RUB18.17
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Էներգակիրների գինը Հայաստանում արտոնյալ է. Կարեն Կարապետյան

Քաղաքական

13 Սեպտեմբերի 2017, 20:38
 Էներգակիրների գինը Հայաստանում արտոնյալ է. Կարեն Կարապետյան

Այսօր կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ «Ելք» խմբակցության պատգամավոր Արամ Սարգսյանը երեք հարց ուղղեց վարչապետ Կարեն Կարապետյանին:

«Ինչպե՞ս եք վերաբերվում Սահմանադրությունը փոխելու միջոցով երրորդ ժամկետ իշխանավարման գնացող անհատներին»,- հարցրեց նա՝ շեշտելով. «Սրանում քաղաքական բանսարկության խնդիր չկա, պարզապես ցանկանում եմ իմանալ ձեր կարծիքը»:

Արամ Սարգսյանը հարցրեց նաև, թե ԵՏՄ-ում որտեղ է ամենաթանկ  գազն ու էլեկտրաէներգիան, և եթե այն Հայաստանում է, ապա ինչպե՞ս են հայկական ապրանքները մրցելու ԵՏՄ շուկայում:  Պատգամավորը հարցրեց նաև թե կո՞ղմ է արդյոք կառավարությունը էլեկտրաէներգիայի դիվերսիֆիկացմանը:

Կարեն Կարապետյանը առաջին հարցին պատասխանելով նշեց, որ Սահմանադրության կամայական խախտմանը վերաբերվում է վատ: Ինչ վերաբերում է էներգակիրների գնին, ապա վարչապետի խոսքով, դրանց գինը Հայաստանում արտոնյալ է: Ավելին,  բաց են առաջարկների համար, եթե որևէ մեկը կառաջարկի ավելի ցածր գին, քան կա Հայաստանում, ապա պատրաստ են պայմանագիր կնքել, անկախ առաջարկողի երկրի ծագումից:

Էլեկտրաէներգայի ոլորտում կառավարությունը կողմ է դիվերսիֆիկացմանը:

«Դա մեզ համար չափազանց կարևոր է, Շնող ՀԷԿ-ի կառուցումը, երրորդ գծի կառուցումը դեպի Իրան, Վրաստանի հետ լրացուցիչ էլեկտրահաղորդման գծի կառուցումը հենց ուղղված է դիվերսիֆիկացմանը, որպեսզի մենք արտաքին էներգակիրներից կախվածությունը պակասեցնենք»,- ասաց վարչապետը:

 

Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica