close
Եղանակը Երևանում
18 Նոյեմբերի 2017
+3°
+13°Ցերեկ
+5°Գիշեր
weather
close
Փոխարժեք
18 Նմբ 2017
USD1486.78
GBP1644.89
EUR1574.01
RUB18.17
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Այս տարի խաղողի բերքն անցյալ տարվա 178 000 տոննայից ավելի չի լինելու. Իգնատի Առաքելյան

Քաղաքական

13 Սեպտեմբերի 2017, 18:15
 Այս տարի խաղողի բերքն անցյալ տարվա 178 000 տոննայից ավելի չի լինելու. Իգնատի Առաքելյան

ԱԺ-ում  կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Ալիկ Սարգսյանը գյուղատնտեսության նախարար Իգնատի Առաքելյանից հետաքրքրվեց` այս տարի ի՞նչ քանակությամբ խաղողի բերք է նախատեսվում, և մթերող կազմակերպություններն ի՞նչ քանակություն կարող են ընդունել: Ըստ պատգամավորի` տարիներ շարունակ մթերման խնդիրն իր լուծումը չի գտնում, որը թուլացնում, ջլատում  է գյուղացուն, գյուղացիական տնտեսությունները:

«Այս տարի նույնպես խաղողի առատ բերք է սպասվում, և որպեսզի այն գյուղացիներին չբերի կառավարության շենքի մոտ` բողոքի, ինձ թվում է` պետք է տվյալ խնդրին ուշադրություն դարձնենք: Ես հասկանում եմ, որ մթերումը մասնավոր ոլորտ է, բայց կառավարությունն ինչ-որ կերպ պետք է կանոնակարգի այն, ինչու չէ` մասնակի հսկողություն սահմանի»,- ասաց Սարգսյանը:

Իգնատի Առաքելյանը հավաստիացրեց` այս տարի խաղողի բերքն անցյալ տարվա 178 000 տոննայից ավելի չի լինելու` հաշվի առնելով ցուրտ ձմեռն ու այգեթաղ չկատարելը: «Հնարավոր է անգամ, որ բերքի քանակը 10-15 տոկոսով նվազի: Ինչ վերաբերում է գործարաններին, ապա դրանք ունեն այն հզորությունը, որպեսզի մթերեն տեխնիկական սորտերը: Ինչո՞ւ միայն տեխնիկական սորտերը, քանի որ բերքն ամբողջությամբ չի մթերվում, այլ գնում են նաև արտահանման ու սեղանի սպառման համար: Այո, խաղողագործությունը ՀՀ-ի համար տնտեսական մեծ նշանակություն ունի, քանի որ գինեգործությունն ու կոնյակագործությունը արտահանման մասով մեծ տեղ են գրավում: Մենք էլ մեր հերթին  միշտ ուշադրության կենտրոնում ենք պահում ոլորտը»,- ասաց նախարարը:

Նա նշեց նաև, որ արդեն հանդիպել են բոլոր գյուղմթերողների և արտադրողների հետ, քննարկել մթերման գործընթացը: Կառավարության դիրքորոշումը, ըստ Առաքելյանի, հետևյալն է` կառավարությունը գնագոյացմանը չի միջամտելու: «Բայց եթե կան մթերողներ, որոնք չեն մթերում, բայց կոնյակ են արտադրում, լինելու են մեր ուշադրության կենտրոնում, կամ էլ` եթե մթերում են ու չեն վճարում գյուղացուն: Բացի այդ` մենք նախաձեռնել ենք ստեղծել խաղողագործների ռեեստր, որի միջոցով հստակ կարող ենք իմանալ` որտեղ ով քանի տեսակի խաղող կարող է մթերել: Ռեեստրի ստեղծման համար 1-2 տարի կպահանջվի, որի արդյունքում մթերողն ու խաղող արտադրողը նույն բազայում իրենց տվյալները կլրացնեն, այսինքն` ամբողջ պատկերը պարզ կլինի»,- ասաց նախարարը:

Ալիկ Սարգսյանը հարցրեց` արդյո՞ք կառավարությունը միջամտելու է մթերման խնդրին` թեկուզ մթերող կազմակերպություններին որոշակի օգնություն ցուցաբերելով: Ի պատասխան գյուղնախարարը նշեց, որ երկու շաբաթ առաջ կառավարությունը հաստատել է մթերման վերաբերյալ նոր ծրագիր, ըստ որի`  աջակցություն կցուցաբերվի մթերողներին: «Մթերողներին կտրամադրվեն մինչև 3 տոկոս տոկոսադրույքով վարկեր: Ճիշտ է, այս տարի պիլոտային է ծրագիրը, բայց հաջորդ տարի նախատեսում ենք յուրաքանչյուր ընկերության մեկ տարով մինչև 1 մլրդ գումար տրամադրել»,- հայտնեց Առաքելյանը: 

yerkir.am

Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica