close
Եղանակը Երևանում
18 Նոյեմբերի 2017
+3°
+13°Ցերեկ
+5°Գիշեր
weather
close
Փոխարժեք
18 Նմբ 2017
USD1486.78
GBP1644.89
EUR1574.01
RUB18.17
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Ով մի քիչ հարուստ է լինում, ընկնում են հետևից. հարազատները՝ Էջմիածնում սպանված Կարենի մասին

Իրավունք

13 Սեպտեմբերի 2017, 17:07
 Ով մի քիչ հարուստ է լինում, ընկնում են հետևից. հարազատները՝ Էջմիածնում սպանված Կարենի մասին

Yerkir.am-ի տեղեկություններով՝ այսօր Զվարթնոցի «Եդեմ» սգո սրահում տեղի կունենա սեպտեմբերի 12-ի գիշերը Էջմիածնում կրակոցներից սպանված քրեական հեղինակություն Արտյոմ Կանեւսկիի ընկերոջ՝ Կարեն Դավթյանի և նրա ընկերոջ՝ Լևոն Ավետիսյանի հոգեհանգիստը:

Նշենք, որ Լևոն Ավետիսյանը երեք երեխաների հայր է: Մեր տեղեկություններով՝ սպանված Կարեն Դավթյանն էլ երկու զավակ ունի՝ 21 և 22 տարեկան, և մեկ թոռ:

Մեզ հետ զրույցում Կարեն Դավթյանի հարազատները հայտնեցին, որ Լևոն Ավետիսյանն իրականում Կարենի ընկերն էր, բայց քանի որ շատ մտերիմ էին և միշտ միասին էին շրջում, մարդիկ մտածել են, թե վարորդն է:

Հարազատների խոսքով՝ Կարենն օրինակելի հայր էր, շրջապատում հարգված մարդ: «Կենսախինդ, կատակասեր մարդ էր, բոլորին թև ու թիկունք էր, հարազատներին ու ծանոթներին օգնում էր ամեն ձևով՝ թե' ֆինանսական խնդիրներն էր լուծում, թե' առողջական: Բոլորի ցավով տառապող, ուրախությամբ ուրախացող մարդ էր»,- Yerkir.am-ի հետ զրույցում ասաց Կարեն Դավթյանի բարեկամներից մեկը:

Հարազատները նշեցին, որ չգիտեն, թե ինչը կարող էր սպանության պատճառ դառնալ՝ հույս հայտնելով, որ հանցագործությունը կբացահայտվի, իսկ մեղավորները կպատժվեն օրենքի ամբողջ խստությամբ:

«Հայաստանում ով մի քիչ հարուստ է լինում ու հնարավորություններ է ունենում, ընկնում են նրա հետևից»,- շարունակեց մեր զրուցակիցը:

Նշենք, որ, Էջմիածնում շրջանառվող լուրերի համաձայն, սպանությունը հնարավոր է կապ ունենա էջմիածինցի հայտնի քրեական հեղինակություն Դոն Պիպոյի դեմ ամիսներ առաջ ծրագրված մահափորձի հետ: Դեռևս մայիսին լուրեր էին շրջանառվում, որ սպանությունը նախապատրաստելու հետեւում կանգնած է Արտյոմ Կանեւսկի մականունով հայտնի Արտյոմ Հարությունյանը:

Ավելի վաղ հայտնել էինք, որ աեպտեմբերի 12-ին՝ ժամը 00:10-ի սահմաններում, Էջմիածնում հրազենից կրակահերթ է արձակվել «Տոյոտա Լանդ Կրաուզեր» մակնիշի ավտոմեքենայի ուղղությամբ, որի հետևանքով ավտոմեքենայի վարորդ Լևոն Ավետիսյանը՝ ծնված 1981թ., և ուղևոր Կարեն Դավթյանը՝ ծնված 1973թ., ստացած հրազենային վնասվածքներից մահացել են: ՀՀ ՔԿ Արմավիրի մարզային քննչական վարչության Վաղարշապատի քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետի և 235-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով, ստեղծվել է քննչական խումբ:

Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica