close
Եղանակը Երևանում
18 Նոյեմբերի 2017
+3°
+13°Ցերեկ
+5°Գիշեր
weather
close
Փոխարժեք
18 Նմբ 2017
USD1486.78
GBP1644.89
EUR1574.01
RUB18.17
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

ԵԽԽՎ-ում կքննվեն Ադրբեջանի կոռուպցիոն սկանդալների վերաբերյալ նյութեր. Արփինե Հովհաննիսյան

Քաղաքական

13 Սեպտեմբերի 2017, 15:19
 ԵԽԽՎ-ում կքննվեն Ադրբեջանի կոռուպցիոն սկանդալների վերաբերյալ նյութեր. Արփինե Հովհաննիսյան

ԵԽԽՎ աշնանային նստաշրջանի գլխավոր թեմաներից մեկը կլինի Ադրբեջանի պարտավորությունների մասին զեկույցը. այսօր խորհրդարանում լրագրողներին հայտնեց ԱԺ փոխխոսնակ, ԵԽԽՎ հայկական պատվիրակության նախագահ Արփինե Հովհաննիսյանը:

«Երկու քննարկում է լինելու Ադրբեջանի մասին երկու զեկույցների վերաբերյալ: Մեկը` իրավական հարցերի հանձնաժողովում: Այդ զեկույցներից մեկի հեղինակը Ադրբեջանի լավագույն լոբբիստներից մեկն է` Ալան Դեստեսը, վերնագիրը` «Ադրբեջանի նախագահությունը Եվրոպայի խորհրդում»»,- տեղեկացրեց Հովհաննիսյանը:

Նա նաև հայտնեց, որ հանձնաժողովը Ադրբեջանի վերջին շրջանի կոռուպցիոն սկանդալների հետ կապված որոշակի փոփոխություններ է կատարել զեկույցում` Իսլանդիայի պատվիրակի առաջարկի հիման վրա:

Ըստ Հովհաննիսյանի՝ Ադրբեջանի մասին երկրորդ զեկույցը վերաբերում է Ադրբեջանի ընդհանուր մոնիտորինգային վիճակագրությանը: Նա նշեց, որ մոնիթորինգի հանձնաժողովում հետաքրքիր  քննարկում է եղել,  զեկույցի համահեղինակ Ստեֆան Շենախն առաջարկել է, որ ինքը պետք է Բաքու այցելի և լրացումներ կատարի այդ զեկույցին, տեսնենք, թե ինչ լրացում է ներկայացնելու, ապա հայտնեց, որ մոնիթորինգի հանձնաժողովում ևս անցել է մեկ դրույթ՝ ադրբեջանական կոռուպցիոն սկանդալից հետո, որով վեհաժողովն իր մտահոգությունն է հայտնում այդ հարցի կապակցությամբ և կոչ անում դա հետաքննել:

«Այդ կոռուպցիոն հայտարարությունների հիման վրա հետաքննող մարմինը սկսել է իր գործունեությունը: Պատվիրակներին ներկայացված են այդ փաստաթղթերը: Նրանք սկսել են աշխատել: Ինչպիսի՞ արդյունքներ կլինեն, մենք առաջիկայում կներկայացնենք, բայց այս մարմինն արդեն Բյուրոյում՝ գաղտնի ռեժիմում, հաստատել է իր գործունեության կանոնները»,- ասաց Հովհաննիսյանը:

Դիտարկմանը՝  Ադրբեջանը  ԵԽԽՎ-ում մեր հասցեին մշտապես մեղադրանքներ է հնչեցնում, իսկ մենք արդարացող կողմ ենք հանդես գալիս, այս մոտեցումը փոխվելո՞ւ է, նա արձագանքեց. «Ես ունեմ որոշակի մոտեցումներ, որոնք փորձելու եմ, պատվիրակության անդամների հետ համաձայնության միջոցով, առաջ քաշել: Չեմ կարծում, որ մենք պարտադիր պետք է լինենք պաշտպանվողի դերում, կան խնդիրներ որոնք այս պահի դրությամբ նախորդ նստաշրջաններից եկել են, դրա համար մենք փորձում ենք այդ հարցերը կարգավորել: Չես կարող փորձել ամբողջությամբ ներգրավվել համաեվրոպական համակարգ, երբ ունես այնպիսի թշնամի, ինչպիսին Ադրբեջանն է, որը լոբբիստներ ունի: Ուստի հայկական պատվիրակությունն ունի իր մարտավարությունը, և դա արդեն բացահայտման առարկա չէ, այլ գործունեության ընթացքում` արդյունքների արձանագրման»:

Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica