close
Եղանակը Երևանում
18 Փետրվարի 2018
+5°
+7°Ցերեկ
+2°Գիշեր
weather
close
Փոխարժեք
18 Փտր 2018
USD1480.94
GBP1678.03
EUR1602.52
RUB18.53
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Ագրամունտը չի հարգում որևէ արժեք, չի հարգում սեփական ֆրակցիային. Արփինե Հովհաննիսյան

Քաղաքական

13 Սեպտեմբերի 2017, 14:41
 Ագրամունտը չի հարգում որևէ արժեք, չի հարգում սեփական ֆրակցիային. Արփինե Հովհաննիսյան

Հոկտեմբերի 9-ին մեկնարկելու է ԵԽԽՎ նստաշրջանը: Այսօր խորհրդարանում ԱԺ փոխնախագահ, ԵԽԽՎ հայկական պատվիրակության նախագահ Արփինե Հովհաննիսյանը լրագրողներին հայտնեց, որ օրակարգի հաստատումից հետո քվերակության է դրվելու ԵԽԽՎ նախագահ Պեդրո Ագրամունտին անվստահության հայտնելու բանաձևը: Նա նաև տեղեկացրեց, որ այս անգամ Բյուրոն սահմանել է հատուկ ընթացակարգ և, ի տարբերություն սովորական ընթացակարգի` բոլոր պատվիրակները կարողանում են հերթագրվել և ելույթ ունենալ, այս անգամ այդպիսի ընթացակարգ նախատեսված չէ:

«Ելույթի իրավունք է տրված անվստահություն հայտնելու բանաձևի հեղինակին՝ Նորվեգիայի պատվիրակության անդամին, ով առաջինն է նրան անվստահություն հայտնելու բանաձևի տակ ստորագրել: 5 պատվիրակությունների ղեկավարները կամ ներկայացուցիչները հնարավորություն կունենան արտահայտելու իրենց դիրքորոշումները: Դրանից հետո, եթե Պեդրո Ագրամունտը կլինի այնտեղ և ցանկություն կունենա արտահայտելու որոշակի դիրքորոշում, ապա ձայնը կտրվի նրան, և անմիջապես հետո դահլիճում բաց քվեարկություն կանցկացվի, ու պարզ կլինի, ով ինչպես քվեարկեց»,- տեղեկացրեց Հովհաննիսյանը:

Նրա խոսքով՝ Ագրամունտին անվստահություն հայտնելու համար բավարար կլինի 102 ձայն: Հովհաննիսյանը նշեց, որ ինքը մտավախություն չունի, թե գործընթացը կտապալվի, սակայն դա չի բացառում:

«Պեդրո Ագրամունտն իր ցուցաբերած վարքագծով ցույց տվեց մեկ բան` իրականում բացարձակապես չի հարգում որևէ արժեք, ինքը չի հարգում սեփական ֆրակցիային»,- ասաց ՀՀ պատվիրակության ղեկավարը, ապա շեշտեց, որ իրենց մեծ դժվարությամբ հաջողվեց Ագրամունտին հեռացնել ԵԺԿ-ից: Հովհաննիսյանի խոսքով` հենց այս հանգամանքով էլ պայմանավորված է, որ ինքը չի կարծում, թե Ագրամունտը համակերպվել է այս որոշման հետ և չի փորձելու որոշակի քայլեր ձեռնարկել:

«Ես նմանատիպ որակումից զերծ կմնայի, բայց այն, որ Եվրոպայի խորհուրդը, իր պատվիրակների մեծամասնությամբ, այլևս ունի հստակ կամք և ցուցաբերելու է իր կամքը, դրանում էլ թույլ տվեք վստահություն հայտնել»,- ասաց նա:

Տեղումներ են սպասվում
17 Փետրվարի 2018, 17:50 Տեղումներ են սպասվում
Իրավիճակը՝ շփման գծում
17 Փետրվարի 2018, 14:01 Իրավիճակը՝ շփման գծում

yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica