close
Եղանակը Երևանում
17 Հունվարի 2018
-3°
+3°Ցերեկ
-3°Գիշեր
weather
close
Փոխարժեք
17 Հնվ 2018
USD1483.01
GBP1664.86
EUR1590.82
RUB18.56
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Ադրբեջանի պաշտպանության նախարարն այցելել է Իսրայելի ԶՈւ հրամանատարական կենտրոն

Քաղաքական

13 Սեպտեմբերի 2017, 14:00
 Ադրբեջանի պաշտպանության նախարարն այցելել է Իսրայելի ԶՈւ հրամանատարական կենտրոն

Սեպտեմբերի 13-ին Ադրբեջանի ՊՆ մամուլի ծառայությունից հայտնում են, որ այդ երկրի պաշտպանության նախարար, գեներալ-գնդապետ Զաքիր Հասանովն այցելել է Իսրայելի ԶՈւ հրամանատարական և ղեկավարման կենտրոն: Այս մասին գրում է «Ռազմինֆո»-ն:  Հաղորդագրությունը տեղադրվել է Ադրբեջանի ՊՆ կայքում:

Ադրբեջանի ՊՆ հաղորդագրությունում նշվում է, որ Զաքիր Հասանովը ծանոթացել է կենտրոնի կառուցվածքին և գործունեությանը: Նրան հայտնել են, որ կենտրոնի հիմնական նպատակը իսրայելական զինուժի ղեկավարման կազմակերպումը, վերահսկողության սահմանումն է: Այցից առայժմ այլ մանրամասներ հայտնի չեն:

Հիշեցնենք, որ Ադրբեջանի ՊՆ ղեկավարն Իսրայել էր այցելել սեպտեմբերի 11-ին: Ադրբեջանի ՊՆ-ից ստացած տեղեկատվության համաձայն՝ Հասանովը հանդիպել է Իսրայելի պաշտպանության նախարարի հետ: Այցի ծրագրում նշվում էր, որ Հասանովը նախատեսում է լինել նաև Իսրայելի ռազմարդյունաբերական ընկերություններում:

Իսրայելի պաշտպանության նախարարությունը մինչ օրս Հասանովի այցից որևէ տեղեկություն չի հաղորդել:

Մանրամասն՝ սկզբնաղբյուրում:

Եղանակն՝ առաջիկա օրերին
16 Հունվարի 2018, 18:00 Եղանակն՝ առաջիկա օրերին

yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica