close
Եղանակը Երևանում
20 Սեպտեմբերի 2017
+30°
+32°Ցերեկ
+20°Գիշեր
weather
close
Փոխարժեք
20 Սեպ 2017
USD1478.23
GBP1647.91
EUR1574.40
RUB18.26
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Հանգիստ խղճով կարող եք քաղաքականացնել

Թեմա

13 Սեպտեմբերի 2017, 12:00
 Հանգիստ խղճով կարող եք քաղաքականացնել

Հայաստանն ապաքաղաքական երկիր է, ու ոչինչ, որ, օրինակ, դիվանագետները փորձում են անել ամեն ինչ՝ արտաքին քաղաքականության հարցում հստակ քաղաքականություն ունենալու համար։

Հայաստանում ոչինչ քաղաքականացնել չի կարելի, անգամ` քաղաքականությունը։ Պարզվում է՝ քաղաքականությունն ամոթ բան է, անթույլատրելի, փակման արժանի երևույթ, ուղղակի մեկ բան է անհասկանալի՝ մշակույթի նախարար Արմեն Ամիրյանը նախարար նշանակվելուց հետո ինչո՞ւ դարձավ ՀՀԿ-ական։ Նախարարը, կարծես, քաղաքականությունից էր խոսում այն ժամանակ՝ մեկ քաղաքական գիծ ունենալու մասին բարձրաձայնում։ Գուցե ժամանակները փոխվե՞լ են։

Մշակույթի նախարարությունը Թումանյանին և նրա զավակներին նվիրված ցուցահանդեսը փակել է տվել՝ «քաղաքական տարրեր» պարունակելու պատճառաբանությամբ։ Իսկ «քաղաքական տարրեր»-ն, ի դեպ, բոլշևիզմն է, որին «զոհ» են գնացել Թումանյանի զավակները։ Ստացվում է՝ մշակույթի նախարարությունը իզմ-երից չի ազատվել ու, ոչինչ, որ այդ իզմ-երը սիմվոլիզմի կամ ռոմանտիզմի մաս չեն կազմում։

Ասում են՝ մշակույթը սահմաններ չպետք է ունենա, մշակույթի նախարարն էլ, կարծես, եկել էր բարեփոխելու ոլորտը։ Զարգացած երկրներում բարեփոխումներն ինչ-որ բան փոխելու, դեպի լավին տանելու ճանապարհով են գնում, թեկուզ՝ դժվար ճանապարհով, իսկ մեզ մոտ՝ վերադարձ սովետական կարգերին՝ հուռա, ընկերնե'ր։

Մշակույթի նախարարությունը, կարծում եմ, պետք է մի լուրջ հարցով էլ զբաղվի՝ Նժդեհի արձանի տեղադրման հետ կապված ՌԴ-ն հակասություններ ուներ. գուցե ապամոնտաժվի՞, նույն սկզբունքով՝ նախկին սովետական երկրին չնեղացնենք հանկարծ։

Մեկ առաջարկ էլ՝ Թումանյան փողոցը կարող ենք անվանափոխել, քանի դեռ ակտուալ է փողոցների անվանափոխման հարցը։ Թումանյանի փոխարեն կարող ենք փողոցն անվանել Լենին պապի անունով ու շաբաթը մեկ Լենին պապի փողոցում կազմակերպել ցուցահանդեսներ՝ ձեր սրտով՝ խիստ սովետական ոգով։

Սովետական կարգերը, կարծես, որոշ պետական հիմնարկներում խոր արմատներ են գցել ու ոչ մի կերպ դրանցից ազատվել չի լինում։ Նման՝ դեպի պայծառ ապագան տանող արագ քայլերով շուտով սովետը կծաղկի, վզկապները կվերադառնան, Լենին պապին նվիրված բանաստեղծությունների մրցույթ կանցկացվի ու ավելի մեծ թափով կշարունակեն Հայաստան գալ «էն թվերի» երգիչ-երգչուհիները՝ պետական հովանու ներքո համերգով հանդես գալու: Ահա և բարեփոխումները։

Թումանյանը կասեր․«Հերթով գալիս, անց ենք կենում էս անցավոր աշխարհից»: Հանգիստ խղճով կարող եք քաղաքականացնել։

Կ. Հարությունյան

Կենտրոնում ջուր չի լինի
20 Սեպտեմբերի 2017, 17:48 Կենտրոնում ջուր չի լինի
Հրդեհ՝ Պեմզաշեն գյուղում
20 Սեպտեմբերի 2017, 17:08 Հրդեհ՝ Պեմզաշեն գյուղում
Արտահոսք գազի բալոնից
20 Սեպտեմբերի 2017, 14:16 Արտահոսք գազի բալոնից

yerkir.am

Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica