close
Եղանակը Երևանում
18 Նոյեմբերի 2017
+3°
+13°Ցերեկ
+5°Գիշեր
weather
close
Փոխարժեք
18 Նմբ 2017
USD1486.78
GBP1644.89
EUR1574.01
RUB18.17
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Հղիության ժամանակ քիչ քանակով ալկոհոլի օգտագործումը չի վնասում պտղին. գիտնականներ

Խճանկար

12 Սեպտեմբերի 2017, 12:00
 Հղիության ժամանակ քիչ քանակով ալկոհոլի օգտագործումը չի վնասում պտղին. գիտնականներ

Հղիության շրջանում քիչ քանակությամբ ալկոհոլի օգտագործումը չի վնասում պտղին: Այդ մասին է վկայում կես դարվա ընթացքում արված 26 խոշոր գիտական աշխատանքների վերլուծությունը. հայտնում է Газета.ру-ն: Հեղինակների կարծիքով` շաբաթական 1 լիտր գարեջրի կամ խնձորի գինու օգտագործումը որևէ վնաս չի հասցնի պտղին:

Վերոհիշյալ աշխատանքների վերլուծությունը ցույց է տվել, որ այն մայրերի երեխաները, որոնք քիչ քանակությամբ ալկոհոլ են օգտագործել, 8 տոկոսանոց հավանականությամբ ավելի քիչ քաշ կունենան,  քան այն մայրերի երեխաները, որոնք ընդհանրապես ալկոհոլ չեն օգտագորել: Սակայն քաշի տարբերությունը կազմել է  ընդամենը 2-14 տոկոս: Բացի դա, ինչպես նշում են փորձագետները, նման կորելյացիան դեռ չի խոսում պատճառահետևանքային կապի մասին:

Ըստ փորձագետների` հնարավոր է նաև, որ ալկոհոլի օգտագործման հետ կապված լինեն վաղաժամ ծննդաբերություններ, սակայն վստահորեն այդ մասին խոսել հնարավոր չէ, քանի որ չկան բավականաչափ տվյալներ:

Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica