close
Եղանակը Երևանում
18 Նոյեմբերի 2017
+3°
+13°Ցերեկ
+5°Գիշեր
weather
close
Փոխարժեք
18 Նմբ 2017
USD1486.78
GBP1644.89
EUR1574.01
RUB18.17
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Ազդարարի ինստիտուտը գործիք է լինելու ընդդիմության ձեռքին. Էդմոն Մարուքյան

Քաղաքական

9 Հունիսի 2017, 11:40
 Ազդարարի ինստիտուտը գործիք է լինելու ընդդիմության ձեռքին. Էդմոն Մարուքյան

Շարունակվում է կառավարության կողմից հրավիրված ԱԺ արտահերթ նիստը: Քննարկվում է Արփինե Հովհաննիսյանի և կառավարության կողմից համատեղ ներկայացված կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի և հարակից օրենքներում փոփոխություններ իրականացնելու մասին հարցերը երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունելու հարցը:

Հիմնական զեկուցող Արփինե Հովհաննիսյանը շնորհակալություն հայտնեց խորհդարանական խմբակցություններին, որոնք ներկայացրել են ոչ միայն գրավոր, այլև բանավոր առաջարկներ: Նա նշեց, որ հաշվի է առնվել ՀՅԴ, «Ծառուկյան» դաշինք, «Ելք» դաշինք խմբակցությունների առաջարկությունը, և կոնսենսուսի կարգով խորհրդարանական ընդդիմությունը կոռուպցիայի դեմ կանխարգելման հանձնաժողովի խորհրդում կունենա անդամ, նաև քաղաքացիական հասարակության ներկայացուցիչ կլինի՝ կրկին կոնսենսուսի միջոցով:

Արփինե Հովհաննիսյանը նշեց, որ ընդդիմադիր պատգամավորների մի շարք այլ առաջարկություններ ևս ընդունվել են:

«Ելք» դաշինք խմբակցության պատգամավոր Էդմոն Մարուքյանը մտքերի փոխանակման ժամանակ նշեց, որ հակակոռուպցիոն հանձնաժողովի ստեղծումը, ազդարարի ինստիտուտի ներդրումը դրական տեղաշարժ կլինի կոռուպցիայի դեմ պայքարում: Նրա խոսքով՝ այս պահին իշխանության մոտ տեսնում են կոռուպցիայի դեմ պայքարի պատրաստակամություն, և իրենք կողմ են քվեարկելու այս նախագծին: Մարուքյանն ընդգծեց, որ թե՛ հակակոռուպցիոն մարմնի ստեղծումը, թե՛ ազդարարի ինստիտուտի ներդրումը գործիք է լինելու հենց ընդդիմության ձեռքին, ուստի դրանք կարող են կայանալ: Նա ընդգծեց, որ օրենքի` ուժի մեջ մտնելուց հետո իրենք առաջին իսկ օրից օգտագործելու են այդ մարմինն ու ինստիտուտը:

yerkir.am

Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica