close
Եղանակը Երևանում
18 Նոյեմբերի 2019
+0°
+8°Ցերեկ
-1°Գիշեր
weather
close
Փոխարժեք
18 Նմբ 2019
USD1477.57
GBP1614.78
EUR1526.28
RUB17.48
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Ալֆորվիլի հայկական եկեղեցու վրա հարձակում է եղել

Աշխարհ

4 Ապրիլի 2017, 18:12
 Ալֆորվիլի հայկական եկեղեցու վրա հարձակում է եղել

Ապրիլի 2-ի վաղ առավոտյան՝ տեղական ժամանակով 6:00-ի սահմաններում, Ֆրանսիայի Ալֆորվիլ քաղաքի Հայ Առաքելական եկեղեցու վրա հարձակում է տեղի ունեցել: Անհայտ անձինք եկեղեցու դռան մոտ աղբաման են հրկիզել, ինչի արդյունքում այրվել է նաև դուռը: 1 տարվա ընթացքում սա արդեն երրորդ հարձակումն է հայկական եկեղեցու վրա:

«Armenian weekly»-ն հաղորդում է, որ կրակն արթնացրել է տեղի քահանա Ժիլբեր Լեոնյանին և վերջինիս կնոջը, որոնք ապրում են շինության առաջին հարկում:

Հրշեջներն արագ արձագանքել են և հասել դեպքի վայր՝ մարելով կրակը: Բարեբախտաբար, հրդեհի հետևանքով տուժածներ չկան: Եկեղեցու մուտքը ևս վնասվել է:

Դեպքից 8 օր առաջ անհայտ անձինք քարեր էին նետել եկեղեցու ուղղությամբ՝ վնասելով շինությունը:

Ալֆորվիլի քաղաքապետն արդեն իսկ արձագանքել է կատարվածին՝ իր համերաշխությունն ու աջակցությունը հայտնելով հայկական եկեղեցուն:

yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica