close
Եղանակը Երևանում
17 Օգոստոսի 2022
+16°
+27°Ցերեկ
+15°Գիշեր
weather
close
Փոխարժեք
17 Օգս 2022
USD1486.54
GBP1613.24
EUR1550.71
RUB16.86
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Դատարանը որոշեց` Դավիթ Սանասարյանը գրավի դիմաց ազատ կարձակվի

Իրավունք

19 Օգոստոսի 2016, 17:45
 Դատարանը որոշեց` Դավիթ Սանասարյանը գրավի դիմաց ազատ կարձակվի

Վերաքննիչ քրեական դատարանը քիչ առաջ որոշում կայացրեց` 1.5 մլն դրամ գրավի դիմաց կալանքից ազատ կարձակի հուլիսին զանգվածային անկարգություններ կազմակերպելու մեջ մեղադրվող` Երեւանի ավագանու «Բարեւ Երեւան» դաշինքի անդամ Դավիթ Սանասարյանին: Այս տեղեկությունը Yerkir.am-ի հետ զրույցում հաստատեց Սանասարյանի պաշտպան Արա Ղարագյոզյանը: Նրա խոսքով՝ գրավը վճարելուց և համապատասխան գործընթացից հետո Սանասարյանն ազատ կարձակվի «Նուբարաշեն» ՔԿՀ-ից:

Դավիթ Սանասարյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 225-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն, այն է` զանգվածային անկարգություններ կազմակերպելը։

Հիշեցնենք, որ օրեր առաջ էլ ազատ էր արձակվել նույն մեղադրանքով կալանավորված` «Ժառանգություն» կուսակցության փոխնախագահ Արմեն Մարտիրոսյանը:

Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica