Պավել Մանուկյանին և Վարուժան Ավետիսյանին առաջադրված մեղադրանքները լրացվել են
Իրավունք

Ապօրինի զենք-զինամթերք ձեռք բերելու, իրացնելու, պահելու, փոխադրելու եւ պատանդ վերցնելու մեջ մեղադրվող «Սասնա ծռեր» խմբավորման անդամ Պավել Մանուկյանին առաջադրված մեղադրանքը լրացվել է։ Այս տեղեկությունը Yerkir.am-ի հետ զրույցում հաստատեց Պավել Մանուկյանի պաշտպան Ինեսա Պետրոսյանը:
Մանուկյանին մեղադրանք է առաջադրվել 35-225-րդ հոդված հատկանիշներով՝ նախորդ տարվա ապրիլի 24-ին զանգվածային անկարգություններ կազմակերպելու համար:
Հիշեցնենք, որ Պավել Մանուկյանը կալանքի տակ է հուլիսի 31-ից:
Նույն հոդվածներով մեղադրանք է առաջադրվել նաև խմբի մյուս անդամ Վարուժան Ավետիսյանին. նրան նույնպես վերագրվում է նախորդ տարվա ապրիլի 24-ին զանգվածային անկարգություններ կազմակերպելը: