Ոչինչ չի տուժել, ոչ ոք չի տուժել. փոխոստիկանապետը հերքեց նոր վիրավորների մասին տեղեկությունը
Հասարակություն

Արդեն տեղեկացրել ենք, որ քիչ առաջ կրակոցներ են հնչել ՊՊԾ գնդի տարածքում: Թեեւ զինված անձինք հեռախոսակապի միջոցով բորբոքված ժողովրդին հայտնեցին, որ իրենք են օդ կրակել, բայց տարածքից երկու շտապօգնության մեքենաների դուրս գալը բորբոքեց ժողովրդին: Armtimes.com-ը հայտնում է, որ 3-4 վիրավոր ոստիկան է եղել շտապօգնության մեքենաներում: ՀՀ փոխոստիկանապետ Սամվել Հովհաննիսյանն ի պատասխան վիրավորների մասին հարցադրումների հայտարարեց. «Ոչինչ չի տուժել, ոչ ոք չի տուժել»՛: