close
Եղանակը Երևանում
6 Հուլիսի 2020
+20°
+31°Ցերեկ
+19°Գիշեր
weather
close
Փոխարժեք
6 Հլս 2020
USD1483.84
GBP1602.38
EUR1543.30
RUB16.81
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Թուրքիայի փոխվարչապետը Հռոմի պապի հայտարարությունը համեմատել է Անգլիայի՝ ԵՄ-ից դուրս գալու հետ

Տարածաշրջան

27 Հունիսի 2016, 11:56
 Թուրքիայի փոխվարչապետը Հռոմի պապի հայտարարությունը համեմատել է Անգլիայի՝ ԵՄ-ից դուրս գալու հետ

Արդեն մի քանի օր թուրքական մամուլում տեղ գտած լուրերը ի ցույց են դնում փաստը, որ Թուրքիան շատ է նեղսրտել Հռոմի պապի՝ Հայաստան այցից, հատկապես՝ «ցեղասպանություն» եզրույթի վերստին կիրառումից:

Թուրքիայի փոխվարչապետ Նուրեթթին Ջանիքլին անդրադարձել  ՀՀ նախագահի նստավայրում Հռոմի Ֆրանցիսկոս պապի ելույթին, որի ընթացքում նա 1915թ. իրադարձությունները բնութագրելու համար օգտագործել էր «ցեղասպանություն» եզրույթը:

Ըստ BBC-ի թուրքական ծառայության՝ մեկնաբանելով Ֆրանցիսկոս պապի խոսքերը՝ Ջանիքլին դրանք որակել է որպես «մեծ անհաջողություն»:

«Ինչպես Անգլիայի` Եվրամիությունից դուրս գալու մասին մեկնաբանության, այնպես էլ այս դեպքում` Պապի «պապական գործողություններում», ցավոք,  նկատվում են խաչակրաց մտածողության բոլոր հետքերն ու արտացոլումը: Դա օբյեկտիվ հայտարարություն չէ, իրականության հետ որևէ համապատասխանություն չունի: Դա բոլորը գիտեն, բոլորս գիտենք,  դա նույնիսկ հայերը գիտեն, ամբողջ աշխարհը գիտի»,- հոլովել է Թուրքիայի փոխվարչապետը:

Նա նաև փորձել է Հռոմի պապի հայտարարությունների և Թուրքիայի՝ ԵՄ չընդունվելու հարցում ընդհանուր հիմքեր գտնել: 

yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica