close
Եղանակը Երևանում
26 Հոկտեմբերի 2020
+16°
+27°Ցերեկ
+15°Գիշեր
weather
close
Փոխարժեք
26 Հոկ 2020
USD1486.54
GBP1613.24
EUR1550.71
RUB16.86
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Ինքնամոռաց քննադատությունների փոխարեն պետք է լծվենք գործի. Բաբայանը` ԲՀԿ-ն լքելու պատճառների մասին

Քաղաքական

9 Մարտի 2016, 11:32
 Ինքնամոռաց քննադատությունների փոխարեն պետք է լծվենք գործի. Բաբայանը` ԲՀԿ-ն լքելու պատճառների մասին

ԱԺ` դեռևս ԲՀԿ-ական պատգամավոր Վահան Բաբայանը Yerkir.am-ի հետ զրույցում հայտնեց, որ առաջիկա օրերին պատրաստվում է լքել «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը: Նրա խոսքով` ԲՀԿ-ում տարբեր տեսակետներ կան, տարբեր են նաև իր ու ԲՀԿ ղեկավար Նաիրա Զոհրաբյանի տեսակետները:

«Այս պահին ես չեմ կիսում ԲՀԿ-ի քաղաքական գիծը, և, այո,  դա գաղտնիք չէ` ես տարբեր անգամներ չեմ բացառել, որ կարող է դուրս գամ ԲՀԿ-ից, որովհետև գտնում եմ, որ կուսակցության պատգամավորները պետք է ներկայացնեն կուսակցության տարվող գիծը և պետք է հավատան այն գծին, որը տարվում է: Ես  չեմ կարող ինքս ինձ կեղծել և տանել այն գիծը, որը պետք է տանեմ` կուսակցությունում լինելով: Այդ իսկ պատճառով մոտ օրերս ես  պատրաստվում  եմ լքել ԲՀԿ-ն: Ես հիմա քննարկումների մեջ եմ իմ համակիրների, իմ ընկերների հետ, նրանց հետ, ովքեր ինձ հետ եկել են ԲՀԿ, նաև այն մարդկանց հետ, ովքեր ԲՀԿ-ի անդամներ չեն, բայց իմ ընտրողներն են, համակիրներն են:  Դա քննարկումների մի պրոցես է, և այս որոշումը բացառապես քաղաքական է»,- ասաց Բաբայանը:

Մեր հարցին` ԲՀԿ-ական Աբրահամ Մանուկյանի և Ձեր քաղաքական հայացքները համընկնո՞ւմ են, նա պատասխանեց. «Ես հարգում եմ Աբրահամ Մանուկյանի  դիրքորոշումները: Նա մեծ ավանդ, դերակատարում ունի ԲՀԿ-ում, և իհարկե, շատ հարցերում մենք ունենք նույն  տեսակետները, բայց  ուզում եմ շեշտել, որ ես իմ անձնական որոշումներն եմ կայացնում»:

Հարցին, թե առաջիկա քաղաքական հանգրվանը որտեղ է տեսնում, Բաբայանը պատասխանեց. «Ես այս  պահին չեմ կարող դա ասել, որովհետև  կարծում եմ, որ քաղաքական պրոցես է, և դեռ կտեսնենք` ինչպես, ոնց: Համենայն դեպս, ես կարծում եմ, որ Հայաստանում նախագահի` 2016 թվականի փետրվարի 12-ի ելույթից հետո շատ քաղաքական գործիչներ պետք է վերլուծեն այդ ելույթը և հասկանան, որ Հայաստանը  կանգնած է մեծ բարդությունների առջև, և ինքնամոռաց քննադատությունների փոխարեն մենք պետք է լծվենք գործի ու փորձենք աշխատել այնպես, որպեսզի մեր երկրի  քաղաքացիների և երկրի համար ինչ-որ քայլեր անենք, որպեսզի  բարելավենք Հայաստանի իրավիճակը: Մենք, իրոք, պետք է լծվենք այդ գործին` անկախ նրանից, թե որ կուսակցությունում ինչպիսի իրավիճակ է, և ինչպիսի մարդիկ կան քաղաքական դաշտում,  ինչպիսի հարաբերություններ, ինչպիսի մոտեցումներ: Հայաստանը փոքր երկիր է և ունի շատ վտանգներ, բայց նաև ունի մեծ պոտենցիալ:  Մենք պետք է համախմբվենք, այլ ոչ թե տարանջատվենք»:

Դիտարկմանը` Սերժ Սարգսյանի ելույթից հետո՞ վերլուծություններ արեցինք և եկաք այդ եզրահանգմանը, որ պետք է դուրս գաք ԲՀԿ-ից,  թե՞ ներկայիս դիրքորոշումը ներսում կուտակվածի արդյունք էր, Բաբայանն արձագանքեց. «Խոսքը միայն ելույթի մասին չէր, ես պարզապես օրինակ բերեցի: Կուտակվածի կամ չկուտակվածի հարց չկար, սրանք պրոցեսներ են, որոնց շուրջ պետք է կատարենք մեր քայլերը և մտածենք`  ինչպես ենք ձևավորելու մեր քաղաքական մշակույթը, և յուրաքանչյուր  քաղաքական գործիչ ինքն է որոշում` ինչպիսի թիմում պետք է աշխատի,  յուրաքանչյուր քաղաքական գործիչ, լինելով այս կամ այն թիմում, պետք է  ունենա իր մինիմում կոմֆորտը, որպեսզի դա իրականացնի, իսկ դիսկոմֆորտով քաղաքական գործունեություն չի կարելի ծավալել»:

Արցախի ճանաչման պահն է
25 Հոկտեմբերի 2020, 15:37 Արցախի ճանաչման պահն է
yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica