կարևոր
610 դիտում, 1 ժամ առաջ - 2026-10-20 10:37
Քաղաքական

Անկլավների թեման շրջանառելով՝ իշխանությունը փորձում է հանրային իրական տրամադրությունները շոշափել. Աբրահամյան

Անկլավների թեման շրջանառելով՝ իշխանությունը փորձում է հանրային իրական տրամադրությունները շոշափել. Աբրահամյան

ԱԺ նախկին պատգամավոր Տիգրան Աբրահամյանը գրում է․

«Այսպես կոչված անկլավների թեման դրա տարատեսակ «լուծումներով» ակտիվ շրջանառելով՝ իշխանությունը նախ փորձում է հանրային իրական տրամադրությունները շոշափել, երկրորդ՝ «գոլորշի բաց թողնել»:

Ավելին, Բաքվում արդեն գծել են, թե ինչպես են շարժվելու, ինչ են ՀՀ-ից խլելու կամ, ըստ իրավիճակի, ինչպես են գործելու:

ՀՀ կառավարչին ու իր թիմին ընդամենը մեկ բան է վերապահվել՝ ապահովել ադրբեջանական զավթողական քաղաքականության փափուկ ընթացքը»: